ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
30.05.18, 07:58

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի մայիսի 29-ի N61-L հրամանը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 ՀՐԱՄԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N20-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


29.05.2018թ., N61-L

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2017 թվականի մարտի 13-ի թիվ 03-Ն հրամանի 2-րդ կետով հաստատված  «Պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների արխիվների օրինակելի կանոնակարգը»՝

 

Հրամայում  եմ՝

 

1. Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի գործունեությամբ առաջացած փաստաթղթերի արխիվացման և ոչնչացման կարգը՝ համաձայն հավելված N 1-ի.

2) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի գործունեությամբ առաջացած փաստաթղթերի արխիվացման ընթացքում օգտագործվող ձևաթղթերի և գրքերի ձևերը` համաձայն հավելված N 2-ի:

2. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին: 

 

3.  Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի գործունեությամբ առաջացած փաստաթղթերի արխիվացման և ոչնչացման կարգը հաստատելու մասին» թիվ   20-Լ հրամանը:

4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի արխիվի պետին:  

                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Ա. Գ. Հովսեփյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

քննչական կոմիտեի նախագահի

«29» 05. 2018թ.

N   61- Լ հրամանի

 

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԵՎ  ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով  կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) և Կոմիտեի դեպարտամենտի (այսուհետ` Դեպարտամենտ) գործունեության ընթացքում առաջացած ոչ գաղտնի փաստաթղթերի արխիվացման (փաստաթղթերի ձևավորման, համապատասխան ակտի կազմման, Դեպարտամենտի արխիվ հանձնման), ինչպես նաև Դեպարտամենտի արխիվում (այսուհետ` արխիվ) հաշվառման, կարգավորման, պահպանության, օգտագործման, համալրման և ոչնչացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով Կոմիտեի և Դեպարտամենտի գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերն են (այսուհետ` փաստաթուղթ).

1) վարույթը կարճված քրեական գործեր և դրանց թվայնացված նյութեր պարունակող էլեկտրոնային կրիչներ կամ լազերային սկավառակներ,

2) դատարան ուղարկված քրեական գործերի թվայնացված նյութեր պարունակող էլեկտրոնային կրիչներ կամ լազերային սկավառակներ,

3) քրեական գործի հարուցումը մերժված նյութեր,

4) անձնական գործեր,

5) գրքեր և մատյաններ,

6) փաստաթղթաշրջանառության ընթացքում առաջացած այլ փաստաթղթեր:

3. Փաստաթղթերի արխիվացումն իրականացվում է «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 884-Ն որոշմամբ հաստատված կարգին, Կոմիտեի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 99-Լ հրամանին, սույն կարգին և այլ իրավական ակտերին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը, օրենսդրությամբ սահմանված ժամկետներում մինչև պետական արխիվ հանձնելը, Կոմիտեի մարմիններից կամ ստորաբաժանումներից, Դեպարտամենտի կառուցվածքային կամ տարածքային ստորաբաժանումներից (այսուհետ` ստորաբաժանումներ) համալրվում, հաշվառվում, պահպանվում, օգտագործվում են արխիվում:

5. Արխիվ են հանձնվում Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումների,  Դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների փաստաթղթերը (բացառությամբ հաշվապահական հաշվառմանը վերաբերող փաստաթղթերի) և Կոմիտեի մարմինների ու ստորաբաժանումների վարույթում կարճված քրեական գործերը:

6. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության, մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության մշտական և երկարաժամկետ պահպանության փաստաթղթերը (բացառությամբ վարույթը կարճված քրեական գործերի և Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի) արխիվացվում և պահպանվում են համապատասխան մարմիններում և ստորաբաժանումներում:

7. Արխիվում վարվում է փաստաթղթերի էլեկտրոնային տեղեկատու-որոնողական համակարգ, որտեղ զետեղվում են վարույթը կարճված, դատարան ուղարկված քրեական գործերի թվայնացված նյութերը և դրանց վերաբերյալ տվյալները, ինչպես նաև Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քրեական գործի հարուցումը մերժված նյութերի վերաբերյալ տվյալները:

8. Արխիվը համակարգում է փաստաթղթերի արխիվացման աշխատանքները:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՐԽԻՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

1.Արխիվի գործունեության  հիմնական խնդիրներն են.

1) արխիվում պահպանվող փաստաթղթերի հաշվառումը, կարգավորումը, պահպանության ապահովումը, օգտագործումը և  համալրումը,

2) արխիվում պահպանվող  փաստաթղթերի տեղեկատու-որոնողական համակարգի վարումը,

3) փաստաթղթերի նախապատրաստումը և սահմանված կարգով դրանց հանձնումը պետական արխիվ,

4) պահպանության ժամկետը լրացած փաստաթղթերի ոչնչացումը` օրենսդրությամբ սահմանված կարգով:     

10. Արխիվն իր գործունեության խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) սահմանված ժամկետներում համապատասխան ակտերով ստորաբաժանումներից արխիվ հանձնվող փաստաթղթերի ընդունում,

2) ընդունված փաստաթղթերի ուսումնասիրության, հաշվառման, կարգավորման, պահպանության ու  համալրման աշխատանքների իրականացում,

3) արխիվում պահպանվող փաստաթղթերի տեղեկատու-որոնողական համակարգի վարում և կատարելագործում,

4) սահմանված կարգով արխիվում փաստաթղթերի  ժամանակավոր օգտագործման կազմակերպում,

5) Ստորաբաժանումներում «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով փաստաթղթերի պահպանության ժամկետների նկատմամբ հսկողության իրականացում և մեթոդական օգնության ցուցաբերում, 

6) փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորելու աշխատանքների նախապատրաստում ու կազմակերպում, փաստաթղթերի ցուցակների և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման ակտերի  կազմում, կենտրոնական փորձագիտական հանձնաժողովի և/կամ պետական արխիվի մեթոդական փորձագիտական հանձնաժողովի քննարկմանը և հաստատմանը ներկայացում,

7) պետական արխիվ հանձնելու նպատակով փաստաթղթերի նախապատրաստման և սահմանված կարգով հանձնման գործընթացի ապահովում,

8) փաստաթղթերի պահպանության, հաշվառման, օգտագործման ու համալրման պայմանների բարելավման նպատակով իրավասու պաշտոնատար անձանց համապատասխան առաջարկությունների ներկայացում,

9) յուրաքանչյուր հինգ տարին մեկ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հաստատված «Կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանության կազմակերպման մասին» վիճակագրական հաշվետվություն 2-ԿԱ ձևի կազմում և պետական արխիվ ներկայացում:

11. Արխիվն իր հիմնական խնդիրների և գործառույթների կատարման համար հսկողություն է իրականացնում ստորաբաժանումներում փաստաթղթերի ընթացիկ պահպանության ապահովման և սահմանված ժամկետներում դրանք արխիվ հանձնելու նկատմամբ:

 

ԳԼՈՒԽ 3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՐԽԻՎ ՀԱՆՁՆԵԼԸ

 

12. Մինչև փաստաթղթերն արխիվ հանձնելը կատարվում են փաստաթղթերի որոշակի նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես՝ ձևավորում և ընտրություն:

13. Փաստաթղթերի ձևավորումն (բացառությամբ վարույթը կարճված քրեական գործերի, քրեական գործի հարուցումը մերժված նյութերի և անձնական գործերի) իր մեջ ներառում է փաստաթղթերի կարումը, թերթերի համարակալումը, անհրաժեշտության դեպքում` ներքին ցուցակի կազմումը և շապիկի վրա սույն կարգով նախատեսված նշումների կատարումը:

14. Արխիվ հանձնվող փաստաթղթերը (կարգագրերը) (200 թերթից ոչ ավելի), դրվում են ստվարաթղթե շապիկում և կարվում:

15. Փաստաթղթերի թերթերը համարակալվում են արաբական թվանշաններով և աճող հերթականությամբ: Թերթերի համարները դրվում են վերևի կամ ներքևի աջ անկյունում:

16. Փաստաթղթերի հաշվառումն իրականացնելու նպատակով կազմվում է ներքին ցուցակ: Ներքին ցուցակը կազմվում է առանձին թերթի վրա, դրվում փաստաթղթի (կարգագրի) սկզբում և կարվում է նրա հետ: Ներքին ցուցակը պարունակում է փաստաթղթի վերնագիրը, փաստաթղթի թերթերի համարները:

17. Փաստաթղթերի (կարգագրերի) շապիկների վրա նշվում են. «ՀՀ քննչական կոմիտե», ստորաբաժանման անվանումը, փաստաթղթի վերնագիրը, սկսման և ավարտման տարեթիվը, թերթերի քանակը, դասիչը և համարը:

18. Փաստաթղթերն արխիվ հանձնելիս դրանց մշակման, հաշվառման, պահպանության, պետական արխիվ հանձնելու նպատակով նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ստորաբաժանման և/կամ արխիվի կողմից:

19. Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումների և Դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների փաստաթղթերը (բացառությամբ հաշվապահական հաշվառմանը վերաբերող փաստաթղթերի) արխիվ են հանձնվում գործավարությամբ ավարտվելուն հաջորդող երրորդ տարվա հունվարի 1-ից:

20. Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում  քրեական գործի հարուցումը մերժված նյութերն արխիվ են հանձնվում դրանցով կայացված որոշման օրինականությունն ստուգված վիճակում ստանալուց հետո՝  մեկամսյա ժամկետում:

21. Դատարան ուղարկված քրեական գործերի թվայնացված նյութերն էլեկտրոնային կրիչներով կամ լազերային սկավառակներով արխիվ են հանձնվում Կոմիտեի մարմինների և/կամ ստորաբաժանումների պետերի ուղեկցական գրությամբ՝ տեղեկատվական քարտի հետ, մեղադրական եզրակացությամբ կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար գործը դատախազին ուղարկելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

22. Փաստաթղթերն ստորաբաժանումներից արխիվ են հանձնվում հանձնման-ընդունման ակտով՝ ձևավորված և ցուցակագրված վիճակում: Հանձնման-ընդունման ակտը կազմվում է երկու օրինակից: Մեկ օրինակը տրվում է փաստաթուղթ հանձնող ստորաբաժանմանը, մյուսը պահպանվում է արխիվում:

23. Հանձնման–ընդունման ակտով արխիվ հանձնվող և ցուցակագրված փաստաթղթերի ճշտությունն ստուգում են արխիվի ծառայողները:

24. Խախտումներով ձևավորված փաստաթղթերն ու ակտերը վերադարձվում են հանձնողին և ենթակա են ուղղման:

25. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության (mulberry) համակարգում ներառված ցանկացած փաստաթղթի գործողության ընթացքն ավարտվելուց հետո այն համակարգում պահպանվում է երեք տարի ժամկետով, որից հետո արխիվացվում է համակարգում:

 

ԳԼՈՒԽ 4. ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՆ ԱՐԽԻՎ ՀԱՆՁՆԵԼԸ

 

26. Վարույթը կարճված քրեական գործերն արխիվ են հանձնվում սույն գլխով նախատեսված ստորաբաժանումների կողմից, վարույթն իրականացնող քննիչի լրացրած և ստորագրած տեղեկատվական քարտի, ինչպես նաև քրեական գործի թվայնացված տարբերակը պարունակող էլեկտրոնային կրիչի կամ լազերային սկավառակի հետ, որի վերաբերյալ նշում է կատարվում ուղեկցական գրության մեջ:

27. Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում և զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում վարույթը կարճված քրեական գործերը, դրանցով կայացված որոշման օրինականությունն ստուգված վիճակում ստանալուց հետո,  մեկամսյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով հանձնվում են արխիվ:

28. Կոմիտեի Երևան քաղաքի, մարզային քննչական վարչությունների, դրանց ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների վարույթում կարճված քրեական գործերը, դրանցով կայացված որոշման օրինականությունն ստուգված վիճակում ստանալուց հետո,  մեկամսյա ժամկետում արխիվ հանձնելու համար գրությամբ ուղարկվում են համապատասխանաբար Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն և զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչություն:

29. Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում և Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչությունում ստուգվում է տեղեկատվական քարտերի առկայությունը, դրանցում զետեղված տվյալների ճշտությունը, որից հետո վարույթը կարճված քրեական գործերը հանձնման-ընդունման ակտով հանձնվում են արխիվ:

30. Արխիվում պահպանվող վարույթը կարճված քրեական գործի կարճման որոշումը վերացվելու և հետագայում կրկին նույն քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում կայացնելու դեպքում քրեական գործն արխիվ է հանձնվում սույն գլխով նախատեսված կարգով:

 

ԳԼՈՒԽ 5. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

31. Փաստաթղթերն արխիվում հաշվառվում են դրանք համեմատելով հանձնման-ընդունման ակտի տվյալների հետ: Փաստաթղթերին տրվում է արխիվային համար:

32. Արխիվում փաստաթղթերը (գրքերը, մատյանները, կարգագրերն ու անձնական գործերը) հաշվառվում են էլեկտրոնային եղանակով, իսկ վարույթը կարճված քրեական գործերը ու քրեական գործի հարուցումը մերժված նյութերը` արխիվ հանձնված կարճված քրեական գործերի հաշվառման և արխիվ հանձնված քրեական գործի հարուցումը մերժված նյութերի հաշվառման գրքերում ու մուտքագրվում էլեկտրոնային  տեղեկատու-որոնողական համակարգ:

33. Դատարան ուղարկված քրեական գործերի թվայնացված նյութերը հաշվառվում են էլեկտրոնային եղանակով և մուտքագրվում էլեկտրոնային տեղեկատու-որոնողական համակարգ:

34. Արխիվում ցուցակագրվում են պետական արխիվ հանձնվող մշտական պահպանության, արխիվում մշտական և երկարաժամկետ պահպանության փաստաթղթերը:

35. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը մինչև պետական արխիվ հանձնելն արխիվում պահպանվում են յոթ տարի ժամկետով:

36. Ստորաբաժանումներում արխիվացվող գրքերը, մատյաններն ու կարգագրերը հաշվառվում են արխիվացվող փաստաթղթերի հաշվառման գրքերում, իսկ քրեական գործի հարուցումը մերժված նյութերը` ստորաբաժանումներում արխիվացվող քրեական գործի հարուցումը մերժված նյութերի հաշվառման գրքերում:

37. Ստորաբաժանումներում արխիվացվող մշտական և երկարաժամկետ պահպանության փաստաթղթերը ցուցակագրվում են:

38. Արխիվում փաստաթղթերը պահպանվում են ստվարաթղթե արկղերի մեջ, դարակներում կամ պահարաններում: Արկղերի վրա փակցվում են պիտակներ, որոնց վրա նշվում են ստորաբաժանման անվանումը, դասիչը, փաստաթղթի տարեթիվը և անվանումը, վարույթը կարճված քրեական գործերի և քրեական գործի հարուցումը մերժված նյութերի դեպքում` գործի անվանումը և արխիվային համարը:

39. Արխիվի համար նախատեսվում են պահպանության և սպասարկման բավարար պայմաններ: Արխիվապահոցը պետք է ապահովված լինի ջերմության 17-19 աստիճան, խոնավության 50-55 տոկոս և լույսի թույլատրելի նվազագույն և առավելագույն չափաքանակներն ապահովող և վերահսկող, նաև հակահրդեհային, փաստաթղթի կորուստն ու հափշտակումը կանխող սարքավորումներով:

 

ԳԼՈՒԽ 6. ԱՐԽԻՎՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ

 

40. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` արխիվում պահպանվող փաստաթղթերից օգտվում են ստորաբաժանումների ծառայողներն արխիվի պետի թույլտվությամբ՝ արխիվում կամ ստորաբաժանման պետի կողմից արխիվի պետին հասցեագրված գրության հիման վրա՝ համապատասխան ստորաբաժանումում՝ բացառությամբ սույն կարգի 41-րդ կետում նշված դեպքերի:

41. Վարույթը կարճված քրեական գործերը կամ դրանց թվայնացված նյութերը, ինչպես նաև դատարան ուղարկված քրեական գործերի  թվայնացված նյութերն արխիվից տրամադրվում են.

1) Կոմիտեի նախագահին, նրա տեղակալներին՝ պահանջի դեպքում,

2) Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությանը, դրա տարածքային ստորաբաժանումներին, Կոմիտեի մարզային քննչական վարչություններին և դրանց տարածքային ստորաբաժանումներին` Կոմիտեի կենտրոնական մարմնի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության միջոցով,

3) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժիններին` զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության միջոցով,

4) Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներին՝ անմիջականորեն,

5) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությանը և վերահսկողության վարչությանը՝ անմիջականորեն,

6) Հայաստանի Հանրապետության դատախազությանը, դատարաններին, նախաքննություն իրականացնող այլ պետական մարմիններին՝ ըստ անհրաժեշտության՝ Կոմիտեի նախագահի կամ նրա տեղակալների հանձնարարությամբ:

42. Վարույթը կարճված քրեական գործերը կամ դրանց թվայնացված նյութերը, ինչպես նաև դատարան ուղարկված քրեական գործերի  թվայնացված նյութերը (օրենքով պահպանվող գաղտնիք բովանդակելու դեպքում) սույն կարգի 41-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված՝ Կոմիտեի մարմիններին և ստորաբաժանումներին տրամադրելու նպատակահարմարության հարցը որոշվում է համապատասխանաբար Կոմիտեի կենտրոնական մարմնի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության և  զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության կողմից:

43.Փաստաթղթերն արխիվից տրամադրվում են ուղեկցական գրությամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով: Մեկամսյա ժամկետը լրանալու դեպքում արխիվի պետի կողմից ուղարկվում է հիշեցում համապատասխան ստորաբաժանման պետին:

44. Փաստաթուղթը մեկ ամսից ավելի ժամկետով Ստորաբաժանումում պահելու անհրաժեշտության  դեպքում ժամկետի երկարաձգման համար հիմնավոր գրություն է ուղարկվում արխիվի պետին:

45. Փաստաթղթի վերադարձի ժամանակ արխիվի ծառայողն ստուգում է փաստաթղթի ամբողջականությունը:

46. Արխիվից փաստաթուղթ, ինչպես նաև վարույթը կարճված կամ դատարան ուղարկված քրեական գործերի թվայնացված նյութերը էլեկտրոնային կրիչով տրամադրելիս կատարվում են համապատասխան նշումներ արխիվային փաստաթղթերի տրամադրման գրքում:

 

ԳԼՈՒԽ 7. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ ԱՐԺԵՔԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

47. Փաստաթղթերը փորձաքննությամբ արժեքավորելու արդյունքում դասակարգվում են ըստ հետևյալ խմբերի.

1) պետական արխիվ հանձնվող մշտական պահպանության փաստաթղթեր,

2) մշտական պահպանության փաստաթղթեր,

3) երկարաժամկետ պահպանության փաստաթղթեր (տասը տարուց ավելի),

4) անձնակազմին վերաբերող փաստաթղթեր,

5) պահպանության ոչ ենթակա փաստաթղթեր:

48. Փաստաթղթերը փորձաքննությամբ արժեքավորվում են յուրաքանչյուր տարի սույն կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 884-Ն որոշմամբ հաստատված կարգով և այլ իրավական ակտերով:

49. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման արդյունքում կազմվում են մշտական և երկարաժամկետ պահպանության ու անձնակազմին վերաբերող  փաստաթղթերի ցուցակներ, ինչպես նաև պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտ:

50. Ոչնչացման ենթակա են Կոմիտեի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 99-Լ հրամանով հաստատված ցանկով սահմանված պահպանման ժամկետները լրացած փաստաթղթերը:

51. Կոմիտեի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 99-Լ հրամանով հաստատված ցանկում նշված փաստաթղթերի ժամկետները հաշվարկվում են դրանց գործավարությամբ ավարտվելուն հաջորդող տարվա հունվարի 1-ից:

52. Փաստաթղթերը ոչնչացվում են փորձաքննությամբ արժեքավորելու արդյունքում կազմված պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտի հիման վրա` մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 30-ը` այրման կամ վերամշակման եղանակով:

53. Արխիվում ոչնչացվում են.

1) վարույթը կարճված քրեական գործերը,

2) Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումների պահպանության  ժամկետները լրացած փաստաթղթերը,

3) Դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների պահպանության  ժամկետները լրացած փաստաթղթերը:

54. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության, մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության արխիվացած և պահպանության ժամկետները լրացած փաստաթղթերը ոչնչացվում են համապատասխան մարմիններում և ստորաբաժանումներում:

55. Պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը, նախքան համապատասխան ակտում ընդգրկելը (դրա անվանումը, արխիվային համարը և թերթերի քանակը) համեմատվում են համապատասխան հաշվառման գրքերի գրառումների հետ:

56. Ոչնչացնելուց առաջ պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը համեմատվում են համապատասխան պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտի գրառումների հետ:

 



Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի

29 05. 2018թ.

N  61 - Լ հրամանի 


                                                                    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ
                                                                                                   ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ     
                                                                                                                                                         ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԳՐՔԵՐԻ ՁԵՎԵՐ

 

Ձև 1

Հաստատում եմ՝

Ստորաբաժանման  պետ

                                                                                                                                                                                                                                                                                                                             Ա.Ա.________ ստորագրություն 

«      »       ________________ 20  թ.

 

  ԱԿՏ ԹԻՎ ----    

 

ՀՀ քննչական կոմիտեի գործունեությամբ առաջացած արխիվ հանձնվող փաստաթղթերի

 (գրքերի, մատյանների, անձնական գործերի և այլն) հանձնման‑ընդունման

 

 

Հ/Հ

Փաստաթղթի կամ գրքի անվանումը

Հատորների, թերթերի քանակը

Սկսման թվագրումը

Ավարտման թվագրումը

Այլ նշումներ

1

2

3

4

5

6

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ակտը կազմված է երկու հավասարազոր օրինակից, որոնք տրվում են հանձնողին և ընդունողին:

Ակտն ընթերցվեց բարձրաձայն, հայտարարություններ ու դիտողություններ չկան, ճիշտ է, որի համար ստորագրում ենք:

 

 Հանձնող`                            --------------                 

                                                  (ստորագրություն)           (հանձնողի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 Ընդունող`                            --------------      

                                             (ստորագրություն)          (արխիվի պետ, անունը, ազգանունը)  

 

«      » -----  20  թ.    

 

 

    Ձև 2

Հաստատում եմ՝

Ստորաբաժանման  պետ

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Ա.Ա.________ ստորագրություն  

«      »________________ 20  թ.

ԱԿՏ ԹԻՎ ----    

Արխիվ հանձնվող վարույթը կարճված քրեական գործերի հանձնման-ընդունման

 

Հ/Հ

Քրեական գործի համարը

Հարուցման հոդվածը

(մասը, կետը)

Կարճման հիմքը

(հոդվածը, մասը, կետը)

Հատորների, թերթերի քանակը

Այլ նշումներ

1

2

3

4

5

6

 

     

 

 

 

                                                                                                          

                       

 


Ակտը կազմված է երկու  հավասարազոր օրինակից, որոնք տրվում են հանձնողին և ընդունողին:

Ակտն ընթերցվեց բարձրաձայն, հայտարարություններ ու դիտողություններ չկան, ճիշտ է, որի համար ստորագրում ենք:

 

Հանձնող`                            --------------                 

                                                (ստորագրություն)             (հանձնողի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 Ընդունող`                            --------------      

                                            (ստորագրություն)                 (արխիվի պետ` անունը, ազգանունը) 

 

«      » -----  20  թ.

Ձև 3

Հաստատում եմ՝

Ստորաբաժանման  պետ

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Ա.Ա.________ ստորագրություն  

«      »________________ 20  թ.

 

ԱԿՏ ԹԻՎ ----    

Արխիվ հանձնվող քրեական գործի հարուցումը մերժված նյութերի հանձնման-ընդունման

 

                      

Հ/Հ

Քրեական գործի հարուցումը
մերժված նյութի համարը
Համառոտ բովանդակությունը Քրեական գործի հարուցումը 
մերժված նյութի մերժելու հիմքը  
(հոդվածը, մասը, կետը)
Քրեական գործի հարուցումը 
մերժված նյութի 
մերժման թվագրումը
Հատորների, թերթերի քանակը

Այլ նշումներ

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

  

Ակտը կազմված է երկու  հավասարազոր օրինակից, որոնք տրվում են հանձնողին և ընդունողին:

Ակտն ընթերցվեց բարձրաձայն, հայտարարություններ ու դիտողություններ չկան, ճիշտ է, որի համար ստորագրում ենք:

 

Հանձնող`                            --------------                 

                                                (ստորագրություն)             (հանձնողի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 Ընդունող`                            --------------      

                                            (ստորագրություն)                 (արխիվի պետ, անունը, ազգանունը) 

 

«      » -----  20  թ.

Ձև 4

 

Վարույթը կարճված քրեական գործերի արխիվացման տեղեկատվական քարտ

                      

Քրեական գործի  համարը

Հարուց-ման հոդվածը, մասը, կետը

 

Հանցագործության մասին հաղորդում տված անձի (անձանց) և տուժողի/ների անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Մեղադրյալի/ների և կասկածյալի/ների (ում նկատմամբ  քրեական հետապնդումը դադարեցվել է) անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայության դեպքում՝ տվյալ անձի (անձանց)  անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Կարճման հիմքը (հոդվածը, մասը, կետը)

Կարճման թվագրումը

Հատոր-ների, թերթերի քանակը (այլ նյութեր)

Ընտանեկան բռնության դեպքով կատարել «V» նշումը (նշումը կատարվում է, եթե քրեական գործը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով  վերաբերում է ընտանեկան բռնության դեպքի)

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

                                                       

                              Քննիչ՝               -------------------------                   -----------------------------

                                                (ստորագրություն)                    (անունը, ազգանունը)

 

 

 

Ձև 5

 

Դատարան ուղարկված քրեական գործերի արխիվացման տեղեկատվական քարտ

                      

Քրեական գործի  համարը

Հարուցման հոդվածը, մասը, կետը

 

Հանցագործության մասին հաղորդում տված անձի (անձանց) և տուժողի/ների անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Քրեական հետապնդում չիրականացնելու և/կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման առկայության դեպքում՝ տվյալ անձի (անձանց) անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Մեղադրյալի/ների, (անձի, ում հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրան ներգրավել որպես մեղադրյալ) անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

և ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, մասը, կետը, որով գործն ուղարկվել է

դատարան

Մեղադրական եզրակացությունը կազմելու կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին որոշում կայացնելու  օրը, ամիսը, տարեթիվը

Ընտանեկան բռնության դեպքով կատարել «V» նշումը

(նշումը կատարվում է, եթե քրեական գործը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով  վերաբերում է ընտանեկան բռնության դեպքի)

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

  

 

                                Քննիչ՝               -------------------------                   -----------------------------

                                                (ստորագրություն)                    (անունը, ազգանունը)

Ձև 6

 

ԳԻՐՔ

Արխիվ հանձնված վարույթը կարճված քրեական գործերի հաշվառման

 

Փաս-տաթըղ-թի արխի-վային համարը

Հատոր-ների, թերթերի քանակը

Ենթադրյալ հանցանք կատարած անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), բովանդակությունը

Քրեական գործի համարը

Հարուց-

ման թվագրումը

Հարուցող ստորաբա-

ժանումը կամ մարմինը

Հարուց-ման հոդ-վածը (մասը, կետը)

Կարճող մարմինը կամ ստորա-բաժա-նումը

Կարճ-ման թվա-գրումը

Կարճման հիմքը (հոդվածը, մասը, կետը)

Այլ նշում-ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 7

 

ԳԻՐՔ

Արխիվ հանձնված քրեական գործի հարուցումը մերժված նյութերի հաշվառման

 

Քրեական գործի հարուցումը մերժված նյութի արխիվային համարը

Ենթադրյալ հանցանք կատարած անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), բովանդակությունը

Հատորների, թերթերի քանակը

Քրեական գործի հարուցումը մերժված նյութի մերժելու հիմքը (հոդվածը, մասը, կետը)

Մերժման թվագրումը

Այլ նշումներ

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 



 

 

 

Ձև 8

ԳԻՐՔ

ՀՀ քննչական կոմիտեի մարմիններում կամ ստորաբաժանումներում արխիվացվող փաստաթղթերի (գրքերի, մատյանների և կարգագրերի) հաշվառման

 

----------------------------------------

(մարմնի կամ ստորաբաժանման անվանումը)

 

Փաստաթղթի արխիվային համարը

Փաստաթղթի վերնագիրը

Փաստաթղթի հատորների, թերթերի քանակը

Փաստաթղթի պահպանութ-յան ժամկետը

Այլ նշումներ

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 9

 

ԳԻՐՔ

ՀՀ քննչական կոմիտեի մարմիններում կամ ստորաբաժանումներում արխիվացվող քրեական գործի հարուցումը մերժված նյութերի հաշվառման

 

--------------------------------

(մարմնի կամ ստորաբաժանման անվանումը)

 

Քրեական գործի հարուցումը մերժված նյութի արխիվային համարը

Ենթադրյալ հանցանք կատարած անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), բովանդակությունը

Հատորների, թերթերի քանակը

Քրեական գործի հարուցումը մերժված նյութի մերժելու հիմքը (հոդվածը, մասը, կետը)

Մերժման թվագրումը

Այլ նշումներ

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Ձև 10

ԳԻՐՔ
Արխիվային փաստաթղթերի տրամադրման

 

Հ/Հ

Փաստաթուղթը պահանջող ստորաբաժանման անվանումը, ելից համարը, ամսաթիվը

Փաստաթղթի համառոտ բովանդակությունը

Փաստաթղթի  արխիվային համարը

Փաստաթղթի տրամադրման թվագրումը

Փաստաթուղթը ստացողի անունը, ազգանունը, ստորագրությունը

Փաստաթուղթը  վերադարձնելու թվագրումը, ստացողի ստորագրությու-նը

Այլ նշումներ

1

2

3

4

5

6

7

  8