ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
18.02.19, 06:13

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2017 թվականի փետրվարի 27-ի թիվ 29-Լ հրամանում փոփոխություն կատարելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
 
 
Հրամանը՝ 

ք.Երևան, 18.02.2019թ., թիվ 10-Լ

 

Ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2.1-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝


 

Հրամայում եմ՝




1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2017 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչների վերապատրաստման, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչների լրացուցիչ վերապատրաստման, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչների հատուկ ուսուցման, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների վերապատրաստման, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ժամաքանակը և ուսումնառության ժամկետի տևողությունը սահմանելու մասին» թիվ 29-Լ հրամանի 6-րդ կետում «250» թիվը փոխարինել «150» թվով:

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:

 

 

Հ. Գրիգորյան