ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների նախաքննությունն արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Հրամանը՝
ք.Երևան, 16.04.2020թ., թիվ 69-Լ
Կիբեռհանցւսգործությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի արդյունավետ քննության, այլ քրեական գործերով համակարգչային համակարգերում և տարբեր ցանցերում ու տիրույթներում գտնվող փաստական տվյալներ (էլեկտրոնային ապացույցներ) ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախաքննություն իրականացնող ծառայողների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գիտելիքների և հմտությունների կատարելագործման նպատակով, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ' Կոմիտե) նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետին՝
1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 181-րդ, 251-257-րդ հոդվածներով հարուցված քրեական գործերի (այսուհետ' Կիբեռհանցագործություններ), ինչպես նաև համակարգչային համակարգերի, ցանցերի օգտագործմամբ և սոցիալական ցանցերի կիրառմամբ կատարված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137-րդ, 144-րդ, 158-րդ, 178-րդ, 182-րդ հոդվածներով հարուցված (այսուհետ' Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործություններ) բազմադրվագ, առանձնակի բարդություն, հասարակական հնչեղություն ներկայացնող քրեական գործերի նախաքննությունն իրականացնել Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում.
2) Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության միջոցով.
ա. ապահովել Կոմիտեի այլ մարմինների և ստորաբաժանումների ծառայողների շարունակական վերապատրաստումը' Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացման, ինչպես նաև այլ քրեական գործերով համակարգչային համակարգերում և տարբեր ցանցերում ու տիրույթներում գտնվող փաստական տվյալների (էլեկտրոնային ապացույցներ) ձեռքբերման հմտություններ ձևավորելու նպատակով.
բ. ցուցաբերել մեթոդական և քրեագիտական աջակցություն Կոմիտեի այլ մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվող Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով.
Գ. Իրականացնել հաշվառում և քրեագիտական վերլուծություն Կոմիտեի վարույթում քննվող Կիբեռհանցագործությունների և Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով՝ քննության միասնական մեթոդիկայի մշակման, հանցավորության զարգացման միտումները հետազոտելու նպատակով:
2. Կոմիտեի նախաքննություն իրականացնող մարմինների և ստորաբաժանումների (բացառությամբ Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության) պետերին՝
1) Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը հանձնարարել սույն հրամանի 1֊ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված վերապատրաստում անցած ծառայողներին.
2)այլ քրեական գործերի նախաքննության ընթացքում Կիբեռհանցագործությունների կամ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում 24 ժամվա ընթացքում այդ մասին գրավոր հաղորդում ներկայացնել Կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետին' Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քրեական գործի նախաքննության իրակւսնացման հարցը քննարկելու նպատակով.
3) Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործ հարուցելու և/կամ վարույթ ընդունելու, որպես մեղադրյալ ներգրավելու, քրեական գործով վարույթը կարճելու, կասեցնելու մասին որոշումների, մեղադրական եզրակացությունների պատճենները 3-օրյա ժամկետում ուղարկել Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն:
3. Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղսճլալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին
Հ.Գրիգորյան