ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
16.11.17, 15:19

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը`ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

Հրաման՝ 



16.11.2017թ. ք. Երևան  Թիվ N 156-Ա


Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և համաձայն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 5-Ա հրամանով սահմանված կարգով անցակցված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վիճակահանության արդյունքների՝

 

Հրամայում եմ՝  

 

1. Նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամներ՝ երեք տարի ժամկետով, հետևյալ կազմով՝

 

Ղամբարյան Արթուր                            Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,
                                                           իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Գրիգորյան Ամբակում                          Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի 
                                                           քննության գլխավոր վարչության պետի տեղակալ

 

Թորոսյան Սարգիս                              Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
                                                           իրավաբանական վարչության խորհրդատու,
                                                           իրավաբանական գիտությունների թեկնածու

 

Մալխասյան Հայկ                                 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
                                                            իրավաբանական վարչության պետի տեղակալ,
                                                            իրավաբանական գիտությունների թեկնածու

                                  

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:

 

 

Ա.Գ. Հովսեփյան