Լրահոս
28.04.23, 05:33

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը մասնակցել է Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությանը (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը մասնակցել է Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությանը (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ապրիլի 27-ին մասնակցել է Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը։
 

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկո Յակոբ Սխերմեսին հասցեագրված ուղերձով Արգիշտի Քյարամյանը դեսպանության անձնակազմին և Նիդերլանդների ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի կապակցությամբ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հատկապես ընդգծել է Հայաստանի և Նիդերլանդների իրավապահ համակարգերի միջև ձևավորված ջերմ հարաբերությունների բարձր մակարդակը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով կապահովվի համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը: