Լրահոս
31.03.23, 08:05

ՀՀ քննչական կոմիտեում քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի վարույթներով զոհակենտրոն քննության արդյունավետության առավել բարձրացման խնդիրները (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեում քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի վարույթներով զոհակենտրոն քննության արդյունավետության առավել բարձրացման խնդիրները (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեն զարգացնում է հասարակական կառույցների հետ համագործակցությունը։

2023թ. մարտի 27-ին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության մասնագետները հանդիպում են ունեցել «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից Հայաստանում իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի թիմի հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակներում հատուկ քննիչների համար մշակված «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հետ աշխատանքում տրավմաների տեղեկացվածության և զոհակենտրոն մոտեցումների ապահովման» ուղեցույցի, դրա կիրառման մեթոդաբանության  նախագծերը։ Դրանք մշակվել են նաև ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության մասնագետի համահեղինակությամբ։

Ուղեցույցում սահմանվում են մարդու թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով տուժող ճանաչված անձանց հետ աշխատանքում տրավմաների տեղեկացվածության և զոհակենտրոն մոտեցումներն ապահովող իրավահարաբերությունները, այդ վարույթներով քննչական գործողություններ կատարելու առանձնահատկությունները, դրանց իրականացման որոշակի տակտիկական և մեթոդական մոտեցումները:

Ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ծառայողներն առանցքային դերակատարում ունեն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերի քրեական վարույթներով զոհակենտրոն մոտեցում և զոհակենտրոն քննություն ապահովելու հարցում։

Հանդիպմանը քննարկվել են նաև ուղեցույցի ներդրման և կիրառելության ապահովմանն առնչվող խնդիրները։