Լրահոս
06.02.18, 14:51

Լոռու մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Արթուր Ավետիսյանը

Լոռու մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Արթուր Ավետիսյանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2018թ. փետրվարի 6-ի հրամանով դադարեցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի լիազորությունները։

ՔԿ նախագահի այսօրվա մեկ այլ հրամանով Լոռու մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Արթուր Ավետիսյանը՝ ազատվելով ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից: