Մահվան ելքով ավտովթար` Դուրյան թաղամասում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ավան վարչական շրջանում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:
2015թ. դեկտեմբերի 20-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի թիվ 45 շենքի դիմաց, Կ.Ավագյանի վարած «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է աջ ճամփեզրի մոտ կայանված, Գ.Սահակյանի «ԳԱԶ-278402» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վազգեն Գաբրիելյանը մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: