Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը (լուսանկարներ)
Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը:
Հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու գերատեսչությունների սերտ համագործակցության կարևորությունը:
Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը ջերմորեն ողջունել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ պետական սահմանները հատող հանցավորության դեմ պայքարում պետք է կիրառվեն համարժեք և համակարգված միջոցառումներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ:
Հանցավորության դեմ պայքարի արդեն իսկ առկա մեխանիզմների կատարելագործման և նոր մեխանիզմների մշակման նպատակով կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ իրավական օգնություն ցուցաբերելու և փորձի փոխանակման հարցում: