Լրահոս
09.01.19, 13:55

Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի տեղաշարժը խոչընդոտելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է

Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի տեղաշարժը խոչընդոտելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը՝ Երևան քաղաքի Շարուրի փողոցում կանգնեցնելու, մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով 2019թ. հունվարի 9-ին՝ժամը 15:30-ին ձերբակալվել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 1979թ. ծնված Գ.Հակոբյանը, իսկ ժամը 18:15-ին՝միջադեպի մյուս մասնակիցը՝ 1996թ. ծնված Մ.Ոսկանյանը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: