Լրահոս
29.05.19, 08:45

Օպերատիվ խորհրդակցություն Քննչական կոմիտեում

Օպերատիվ խորհրդակցություն Քննչական կոմիտեում

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի  հանձնարարությամբ ՔԿ-ում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն՝  2018 թվականի և 2019 թվականի անցած ամիսների ընթացքում արձանագրված և չբացահայտված սպանությունների, սպանության փորձերի, ինչպես նաև ծանր և առանձնապես ծանր այլ հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննության ընթացքի վերաբերյալ:

Օպերատիվ խորհրդակցությունը վարել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

ՔԿ նախագահի տեղակալն ընդգծել է, որ պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ մարդու դեմ ուղղված  ծանր հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում կարևորվել է քրեական գործերով օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովումը: