Լրահոս
22.07.24, 11:45

ՈՒղղում

ՈՒղղում

Հուլիսի 22-ին, ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակված «Պարզվում են հրաձգարանի մոտ 64–ամյա տղամարդու մահվան հանգամանքները» վերտառությամբ հրապարակված հաղորդագրության մեջ տեղ է գտել բովանդակային վրիպակ։

Հաղորդագրության մեջ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը 64–ամյա տղամարդը, հրաձգարանի պահպանության շրջանակներում իր հերթափոխն ընդունելու նպատակով, գնացել է N զորամասի հրաձգարանի տարածք» նախադասության մեջ «հրաձգարանի» բառից հետո բաց է թողնվել «մոտ գտնվող տարածքում, ՍՊԸ-ին պատկանող տեխնիկայի…»  բառակապակցությունը, ինչի հետևանքով տեղի է ունեցել իմաստային սխալ։

Ըստ այդմ նշված նախադասությունը կարդալ հետևյալ բովանդակությամբ «մեջ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը 64–ամյա տղամարդը, հրաձգարանի մոտ գտնվող տարածքում, ՍՊԸ-ին պատկանող տեխնիկայի պահպանության շրջանակներում իր հերթափոխն ընդունելու նպատակով, գնացել է N զորամասի հրաձգարանի տարածք»։

Հայցում ենք ընթերցողների ներողամտությունը։