Լրահոս
    03.08.17, 11:45

    Պայթյուն Երևանում. հարուցվել է քրեական գործ

    Պայթյուն Երևանում. հարուցվել է քրեական գործ

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է կատարվում՝  Դավթաշենում մահվան պատճառ դարձած  պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

    Նախնական տվյալներով՝ 2017 թվականի օգոստոսի 2-ի երեկոյան Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի տներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ Ա.Եփրեմյանը՝ ծնված 1997թ. և Ն.Եփրեմյանը՝ ծնված 1985թ։ Վերջինս բժշկական կենտրոնում մահացել է:

    Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

    Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է  հրետանային արկ՝ 620 մմ երկարությամբ 120 մմ տրամաչափի, ևս մեկ արկ՝ մասնատված երկու կտորի, էլեկտրական սարքի փաթույթ պղինձե գալարներով:

    Վերցվել են փորձանմուշներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական-հետքաբանական փորձաքննություններ:

    Նախաքննությունը շարունակվում է:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: