Լրահոս
08.04.19, 08:06

Քաղաքացու տան խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և զինամթերք (լուսանկարներ)

Քաղաքացու տան խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և զինամթերք (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) քննվող քրեական գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 6-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել Երևան քաղաքի  Խորենացու փողոցի տներից մեկում և դրա օժանդակ շինություններում:

Նախքան խուզարկություն կատարելը, նույն տան բնակիչներին՝ ծնված 1953 և 1980թթ., առաջարկվել է ներկայացնել տանը ապօրինի պահվող զենքերն ու զինամթերքը, որի արդյունքում 38-ամյա տղամարդը ներկայացրել է ապօրինի պահվող ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 9 փամփուշտներով՝ նշելով, որ տանը այլ զենք և զինամթերք չկա:

Կատարված խուզարկությամբ նշված տանը հայտնաբերվել է նաև «Derringer» գրառմամբ փոքր չափերի ապօրինի պահվող ատրճանակ, ինչպես նաև՝ 1 հատ արծաթագույն կռփազենք:

Նշված զենքերն ու զինամթերքը առգրավվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: