ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
20.04.18, 10:34

ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեում ներքին և արտաքին ազդարարման դեպքում լիազորված անձինք, ինչպես նաև` հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ նշանակելու մասին


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
 
 
Հրամանը՝



«20» ապրիլի 2018թ. թիվ 55-Ա 


Հիմք ընդունելով «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 272-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.




ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝


 
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ Սուրեն Ռուդիկի Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության գլխավոր մասնագետ Հակոբ Սահակի Հակոբյանին լիազորել հանդես գալու իրավասու մարմնի անունից՝ ներքին ազդարարման դեպքում:

2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Աննա Գրիգորի Զուրունյանին նշանակել ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ:

3. Հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին և սույն հրամանի 1-ին և 2-րդ կետերում նշված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ծառայողներին:

 

 

                Ա.Հովսեփյան