Լրահոս
    23.09.18, 16:24

    ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ

    ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ

    ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ստացվել է 23 նյութ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

    Նշված 23  նյութերից 8-ն ստացվել է  ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, 4-ը՝  Էրեբունի ու Նուբարաշեն, 3-ական՝  Երեւան քաղաքի քննչական վարչությունում, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում, 2-ը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:

    ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող նյութերը հիմնականում վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին՝ 16, 7-ը՝  քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

    Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

    Արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար: