Քննչական կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ Չիկագո քաղաքում անցկացված՝ քրեական արդարադատության ոլորտի կին ներկայացուցիչների՝ 2024թ. տարեկան ամենամեծ համաժողովին (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Անուշ Գասպարյանը և ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ Արմինե Գևորգյանը 2024թ. սեպտեմբերի 1-ից 5-ը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) հրավերով, մասնակցել են ԱՄՆ Չիկագո քաղաքում կայացած՝ 2024թ. կին ոստիկանների միջազգային ասոցիացիայի (IAWP) տարեկան համաժողովին։
Համաժողովի ընթացքում անցկացվել են թեմատիկ սեմինարներ՝ նվիրված կանանց դերի հզորացմանը, գենդերային հավասարությանը և առաջնորդությանը:
Համաժողովին, որը քրեական արդարադատության ոլորտների կին ներկայացուցիչների ամենամեծ հավաքն է, հայկական պատվիրակությունը մասնակցել է առաջին անգամ։
Դրա շրջանակներում նաև հանդիպումներ և փորձի փոխանակմանը միտված քննարկումներ են տեղի ունեցել մի շարք այլ երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։
Համաժողովին հայկական պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ ՆԳՆ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ներկայացուցիչներ:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: