Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը շնորհավորել է դեպարտամենտի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ ՀՀ ՔԿ դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նիստ, որին մասնակցել են ՀՀ ՔԿ դեպարտամենտի ղեկավարի տեղակալները, դեպարտամենտի վարչությունների և բաժինների պետերը և աշխատակիցները:
Կարևորելով ՔԿ դեպարտամենտի աշխատակիցների գործունեությունը՝ ՔԿ դեպարտամենտի ղեկավարը արձանագրել է, որ այն, թերևս, ամենակարևորներից է, քանի որ այդ աշխատանքի շնորհիվ ապահովվում է Քննչական կոմիտեին ՀՀ օրենքներով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:
Շնորհավորելով մասնակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՔԿ դեպարտամենտի ղեկավարը մաղթել է նրանց նորանոր հաջողություններ:
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ ՔԿ դեպարտամենտի աշխատակիցների զգալի մասը պարգևատրվել է մեդալներով, շնորհակալագրերով, դրամական պարգևներով՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանք կատարելու համար: