Քննչական կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Դալլաս քաղաքում անցկացված համաժողովին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Համբարձում Պետրոսյանը 2022թ. հոկտեմբերիի 15-ից հոկտեմբերի 18-ը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) հրավերով, մասնակցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների Դալլաս քաղաքում կայացած 2022 թվականի Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի (IACP) տարեկան համաժողովին և ցուցահանդեսին, որի ընթացքում քննարկվել են տեխնիկական աջակցության և միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր:
Համաժողովի ընթացքում հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել մի շարք այլ երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։
Հիշյալ համաժողովին հայկական պատվիրակության կազմում մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ ևս: