Լրահոս
    14.06.19, 11:53

    Քննչական կոմիտեում քննարկվել են 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը (լուսանկարներ)

    Քննչական կոմիտեում քննարկվել են 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը (լուսանկարներ)

    Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան-փորձագետները աշխատանքային հանդիպում են ունեցել Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի և ծառայության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչների հետ:

    Հանդիպման ժամանակ քննարկվել են Քննչական կոմիտեի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020թ․ բյուջետային ֆինանսավորման հայտերը:

    Հանդիպման ընթացքում ներկայացվել են դիտարկումներ՝ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:

    Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը նաև ներկայացրել է այն ծրագրերը, որոնց ներդրմամբ ՔԿ-ն տնտեսել է պետական միջոցներ:

    «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի փորձագետ Լուսինե Նալբանդյանը ողջունել է Քննչական կոմիտեի նախաձեռնողականությունը՝ պետական միջոցները արդյունավետ և խնայողաբար օգտագործելու մոտեցումը:

    Հավելենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի կողմից կմշակվի առաջարկությունների փաթեթ, որն առաջիկայում կներկայացվի Քննչական կոմիտե և ՀՀ կառավարություն: