Լրահոս
    20.02.24, 16:26

    Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ

    Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի պաշտոնից:

    Ռաֆայել Հարությունի Վարդանյանի
    կենսագրությունը

    Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 06-ին, Երևան քաղաքում:
    2008թ. ավարտել է
    Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝  2010թ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

    2015 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է  իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

    Աշխատանքային գործունեությունը

    2008-2011թթ. –  ՀՀ պաշտպանության նախարարությունում որպես օպերատիվ բաժանմունքի հետաքննիչ
    2011-2012թթ. –  ՀՀ   պաշտպանության նախարարության N զորամասի հետաքննչական  խմբի պետ
    2012-2014թթ. –  ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության իրավաբանական խմբի իրավախորհրդատու 
    IV-IX.2014թթ. –  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի քննիչ /ի հաշիվ ՀԿԳ ավագ քննիչի/ 
    2014-2018թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ 
    2018-2019թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /ՀԿԳ ավագ քննիչ/ 
    2019-2020թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /ՀԿԳ ավագ քննիչ/   
    2020-2021թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ 
    2021-2024թթ. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ

    Պարգևները
    ՀՀ Նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 01-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, ՀՀ վարչապետի 2018 և 2019 թվականների որոշումներով՝ շնորհակալագրերով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով

    Այլ տվյալներ
    Ամուսնացած է, ունի երկու երեխա: