-
05.06.23, 13:32Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարն այդ պաշտոնն զբաղեցնելու համար կեղծ դիպլոմ է ներկայացրել. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարանՊարզվել է, որ վարչական ղեկավարի տվյալներով անձ երբևէ չի սովորել «Սիբիրի պետական տեխնոլոգիական համալսարան»-ում, և ներկայացված համարի դիպլոմ առկա չէ:
-
25.05.23, 13:43Վանաձորի բնակչուհին 7 գործընկերների հեռախոսներով առցանց կեղծ վարկային գործարքներ է կնքել և հափշտակել գումարները. նախաքննությունն ավարտվել է, նա վերականգնել է վնասըՊարզվել են Վանաձոր քաղաքի 28-ամյա բնակչուհու կողմից մի շարք գործընկերներից խարդախությամբ խոշոր չափի գումարներ հափշտակելու դեպքի հանգամանքները:
-
23.05.23, 16:33Բանկի աշխատակիցը, իր լիազորությունները չարաշահելով, հանցավոր սխեմայով բազմաթիվ հաճախորդներից ընդհանուր շուրջ 10մլն դրամ է հափշտակել․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարանԲացահայտվել է Լոռու մարզում բանկի մասնաճյուղի սպասարկող մասնագետի կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու, ինչպես նաև՝ յուրացում կատարելու դեպքը:
-
06.05.23, 09:05Լոռու մարզում անտառապետի և անտառապահի առերևույթ անփութության պատճառով ապօրինի կերպով 2000-ից ավելի ծառ է հատվել. նրանց մեղադրանք է առաջադրվելՊարզվել են պաշտոնեական անփութության հետևանքով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում 2000-ից ավելի ծառերի ապօրինի հատման դեպքի էական հանգամանքներ:
-
21.03.23, 06:52Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Լոռու մարզում ապօրինի անտառահատման վերաբերյալ երկու վարույթ. մարզում ապօրինի անտառահատման դեպքերը նվազել են 30%-ով2022թ. ընթացքում քննվող վարույթների շրջանակում ապօրինի ծառահատմամբ բնությանը պատճառված՝ բացահայտված վնասը կազմել է շուրջ 32մլն ՀՀ դրամ, որը շուրջ 7 անգամ նվազ է 2021թ. պարզված՝ պատճառված վնասի չափից:
-
07.02.23, 06:53Երեք անձ կալանավորվել է՝ ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու մեղադրանքովՊարզվել են 3 անձի կողմից ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի մի շարք հանգամանքներ:
-
30.01.23, 10:20Սպիտակ քաղաքի երկու բնակիչների մեղադրանք է ներկայացվել՝ ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համարԻրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
-
23.01.23, 13:30Ինքնաշեն ջեռուցման համակարգը պայթելու հետևանքով քաղաքացու առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս է պատճառվել. նախաձեռնվել է քրեական վարույթՆշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
-
20.01.23, 10:46Լոռու մարզում ոստիկանության աշխատակիցների սպանության փորձ և զուգակցված մի քանի այլ հանցագործություններ կատարելու համար մեղադրանքներ են ներկայացվել երկու եղբայրներիՔննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
-
10.01.23, 12:152022թ. օգոստոսին կատարված Աքորի գյուղի բնակչի սպանության վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարանՀագվի գյուղի բնակիչը, վրեժխնդիր լինելու շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, երկու անգամ կրակել Աքորիի բնակչի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: