Լրահոս
22.03.17, 14:24

Շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել են նույն ընտանիքի անդամներ. մեղադրանք է առաջադրվել փականագործին

Շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել են նույն ընտանիքի անդամներ. մեղադրանք է առաջադրվել փականագործին

Շմոլ գազի արտահոսքի հետևանքով  2 անձի առողջությանը վնաս  պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են շմոլ գազի արտահոսքի պատճառները, բավարար ապացույցներ ձեռք բերվել՝ սպառողների կյանքի անվտանգությանը չհամապատասխանող ծառայություններ մատուցելու վերաբերյալ։

2017 թվականի հունվար 14-ին   ահազանգ է ստացվել, որ շմոլ գազից սուր թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Նորագավիթի բնակիչներ։

Պարզվել է, որ տուժողները նույն ընտանիքի անդամներ են, ովքեր թունավորվել են իրենց տանը։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են գազի արտահոսքի պատճառը, բնակիչներին մատուցված ծառայության անվտանգության համար պատասխանատու անձի ինքնությունը։

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «ԷՅ Ի ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ի փականագործը, ընկերության հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն, պարտավորված է եղել ապահովել գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումը։  Ի թիվս այլ բնակարանների՝ նրան հանձնարարված է եղել նաև տուժողների բնակարանում  կատարել գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում: Սակայն փականագործն ամբողջ ծավալով չի իրականացրել իր պարտականությունները, չի հայտնաբերել նշված առանձնատանը գազասպառման ոլորտում թույլ տրված խախտումները, ինչի հետևանքով նույն տանը առաջացել է շմոլ գազի արտահոսք, որի արդյունքում ընտանիքի անդամների առողջությանը պատճառվել է վնաս՝ շմոլ գազից սուր թունավորման տեսքով:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ փականագործին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով: