Լրահոս
20.10.23, 18:49

Սոցիալական ցանցում տարածված, առերևույթ ՀՀ վարչապետի ձայնի նմանակմամբ և պատկերի օգտագործմամբ, իբրև թե 100 000 ՀՀ դրամ վաստակելու մասին հայտարարության տեսանյութի հրապարակման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Սոցիալական ցանցում տարածված, առերևույթ ՀՀ վարչապետի ձայնի նմանակմամբ և պատկերի օգտագործմամբ, իբրև թե 100 000 ՀՀ դրամ վաստակելու մասին հայտարարության տեսանյութի հրապարակման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հաղորդում  է ստացվել այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, հավանաբար արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ,  հրապարակվել և տարածվել է տեսանյութ, որում ՀՀ վարչապետը, իբրև թե, հայտնում է, որ Մարկ Ցուկերբերգի հետ համատեղ մշակված նախագծով «Լիբռա» անունով կայքին միանալու դեպքում հնարավոր է օրական 100 000 ՀՀ դրամ վաստակել։ Նման եղանակով փորձ է արվում ՀՀ քաղաքացիներին, վստահությունը չարաշահելով ու խաբեությամբ, ներգրավել անհայտ ծագում ունեցող ծրագրերում և նրանցից գումարներ հափշտակել։

Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: