Լրահոս
31.01.15, 10:38

Սպանություն Աջափնյակում

Սպանություն Աջափնյակում

Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աջափնյակի բնակիչ, 1946 թվականի ծնված Արշավիր Բարսամյանի սպանության դեպքի առթիվ։

Հունվարի 31-ի առավոտյան ահազանգ է ստացվել՝ Ֆուչիկի 24 շենքի բնակարաններից մեկից աղմուկի ձայներ լսվելու մասին։ Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները և բնակարանում հայտնաբերել Բարսամյանի դին և ևս երեք անձ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածի հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։