Տեղեկանք՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2019թ. ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործերի մասին
2019թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 360 քրեական գործ, որից`
5-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 3-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 5-ը՝ 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելու, 10-ը՝ 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 7-ը՝ 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 54-ը՝ 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի, 5-ը՝ 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 1-ը՝ 120-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 7-ը՝ 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելու, 2-ը` 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելու, 5-ը՝ 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 6-ը՝ 138-րդհոդվածով նախատեսված բռնաբարության, 15-ը՝ 139-րդհոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, 1-ը` 140-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, 44-ը՝ 141-րդհոդվածով նախատեսված 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, 25-ը՝ 142-րդհոդվածով նախատեսված անառակաբարո գործողությունների, 1-ը՝ 165-րդհոդվածով նախատեսված անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու, 1-ը` 166-րդ հոդվածով նախատեսված երեխային թափառաշրջիկությանը կամ մուրացկանությանը ներգրավելու, 5-ը՝ 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելու, 13-ը՝ 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 2-ը` 169.1-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, 3-ը` 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 14-ը՝ 173-րդհոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, 3-ը` 186-րդ հոդվածով նախատեսված գույքն ամբողջությամբ ոչնչացնելու կամ վնասելու, իսկ 121-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
360 քրեական գործից 88-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 87 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 3-ն ուղարկվել են դատարան` ԲԲՀՄ կիրառելու համար, 133 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 86-ը` արդարացնող, իսկ 47-ը` ոչ արդարացնող հիմքով, 42 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 5-ը հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 37-ը՝ հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: 6 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 17-ը` միացվել է, 71 քրեական գործ փոխանցվել է 2020թ.:
Վերը նշված քրեական գործերով 187 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 7-ը եղել են 14-16 տարեկան, 2-ը՝ 16-18 տարեկան, 110-ը՝ 18-35 տարեկան, 68-ը՝ 35 տարեկանից բարձր: Նրանցից 26-ն ունեցել է բարձրագույն, 143-ը՝ միջնակարգ, 8-ը՝ միջին մասնագիտական, 10-ը՝ տարրական կրթություն: 12 մեղադրյալ նախկինում եղել են դատապարտված:
Ըստ կարգավիճակի` 187 մեղադրյալից 57-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամները, իսկ 2-ը` մանկավարժ կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից:
Նշված 360 քրեական գործով 336 անձ ճանաչվել է որպես տուժող, որից` 169-ը՝ մինչև 12 տարեկան, 61-ը՝ 12-14 տարեկան, 63-ը՝ 14-16 տարեկան, 43-ը՝ 16-18 տարեկան: