Հայտարարություններ
    24.02.25, 11:17

    Տեղեկատվություն

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության կազմակերպական-վերլուծական և քրեագիտական վարչության աշխատանքներում փորձագետ ներգրավելու համար 2025 թվականի փետրվարի 17-ին հայտարարված մրցույթին մասնակցելու դիմում է ներկայացրել՝ Վարուժան Հովակիմի Բադանյանը: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Վարուժան Հովակիմի Բադանյանի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր: