Հաղորդում՝ ՀՀ քննչական կոմիտեի 2023 թվականի գործունեության մասին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե), ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներպետական և միջազգային համապատասխան իրավական ակտերով, 2023թ. ընթացքում բավարար աշխատանքներ է կատարել հանցավորության կանխարգելման, հանցագործությունների բացահայտման, քննության որակն ու արդյունավետությունը բարելավելու, մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև իրավական ապահովման ոլորտներում:
2023թ. ընթացքում Կոմիտեի կողմից իրականացրած աշխատանքներն իրենց ծավալով և բարդությամբ էականորեն տարբերվել են նախորդ տարիներին կատարած աշխատանքներից, ինչը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի 2022թ. հուլիսի 1-ից գործողության մեջ դրվելու հանգամանքով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ հանրապետությունում նախաքննություն կատարելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների վարույթում քննված քրեական վարույթներից 184.018-ը կամ շուրջ 98.2%-ը քննվել է Կոմիտեի վարույթում:
Քննարկվող ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննված քրեական վարույթների քանակը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 124.188-ով կամ 207.5%-ով (2022թ.` 59.830 վարույթ):
Նշված 184.018 քրեական վարույթից 27.586-ը փոխանցվել է 2022թ.-ից, Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների կողմից նախաձեռնվել է 54.190 քրեական վարույթ (2022թ.՝ 30.296), 1708-ով մաս է անջատվել (2022թ.՝ 634), 3.602 քրեական վարույթ ստացվել է այլ մարմնից (2022թ.՝ 15.380), 122 քրեական վարույթ ստացվել է այլ պետությունից (2022թ.՝ 265), 24-ով բժշկական հարկադրանքի վարույթ է նախաձեռնվել, 210 քրեական վարույթով չի հաստատվել մեղադրական եզրակացությունը և վերադարձվել է նախաքննության (2022թ.՝ 288), 535 քրեական վարույթով չի հաստատվել կարճելու մասին որոշումը և վերադարձվել է նախաքննության (2022թ.՝ 547), վերսկսվել է 96.041 քրեական վարույթ (2022թ.՝ 6.938):
Վարույթի նման աճը պայմանավորված է նոր օրենսդրական փոփոխությամբ, համաձայն որի՝ ստացված հաղորդումների հիման վրա այլևս նյութեր չեն նախապատրաստվում, այլ 24 ժամվա ընթացքում քննիչի կողմից լուծվում է ստացված հաղորդումներով վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու հարցը:
2023թ. ընթացքում Կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 63.109 հաղորդում, որից 53.634-ով վարույթ է նախաձեռնվել, իսկ 9.475-ով չի նախաձեռնվել:
Վարույթի աճին զուգընթաց՝ աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը: 2023թ. ընթացքում մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 304 քրեական վարույթ՝ 2022թ. 110-ի դիմաց, այսինքն՝ աճել է 194-ով կամ 176.3%-ով:
Նախաքննության արդյունավետության կարևորագույն ցուցանիշներից է քրեական վարույթների դատավարական ավարտը։
2023թ. ընթացքում ավարտվել է 33.304 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20.108 վարույթի դիմաց, այսինքն աճել է 13.196 քրեական վարույթով կամ 65.6%-ով:
Նշված 33.304 քրեական վարույթից 8.305-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 9.511 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան (2022թ.՝ 4.771 քրեական գործ` 5.333 անձի վերաբերյալ): Այսինքն, նախորդ տարվա դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 3.534-ով կամ 74%-ով, իսկ անձերի քանակն աճել է 4.178-ով կամ 78.3%-ով: 55 բժշկական հարկադրանքի վարույթով կազմվել է եզրափակիչ ակտ և ուղարկվել դատարան (2022թ.՝ 27): 24.944 քրեական վարույթ կարճվել է (2022թ.՝ 15.310), այսինքն` աճել է 9.634 վարույթով կամ 62.9%-ով: Ընդ որում, նշված գործերից 19.258-ը կարճվել է ռեաբիլիտացնող, 5.650-ը` ոչ ռեաբիլիտացնող, իսկ 36-ը՝ այլ հիմքերով:
2023թ. ընթացքում քննված 184.018 քրեական վարույթից 3.371-ն ուղարկվել է այլ մարմին, 7.648-ը` միացվել է, իսկ 139.695 քրեական վարույթ մնացել է անավարտ: Դրանցից 125.212-ով կատարվել են վարութային և ապացուցողական բոլոր գործողությունները: Այս պարագայում ստացվում է, որ իրական մնացորդ վարույթը կազմում է 14.483՝ նախորդ տարվա 25.813-ի դիմաց: Նշված քրեական վարույթներից 1.063-ով հարուցվել են քրեական հետապնդումներ /կան որպես մեղադրյալ ներգրավված անձինք/:
Այսպիսով, 184.018 քրեական վարույթից լուծվել է 169.535-ի ընթացքը և արտադրողականությունն ըստ ընթացք տրված գործերի կազմում է 92.1%:
Նոր օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ ՔԴՕ անցումային դրույթների ուժով 2023թ. վերսկսվել են նաև ստորաբաժանումների վարույթներում գտնվող և նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի հիմքով կասեցված քրեական գործերը, որոնք նույնպես դիտարկվել են որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված, եթե դրանցով այլ գործողություններ չեն կատարվել:
Այսպես՝ 2023թ. ընթացքում նշված հիմքով վերսկսված քրեական գործերից 94.722-ը հաշվառվել են որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված վարույթներ:
Եթե Կոմիտեի ընդհանուր վարույթը դիտարկենք առանց նշված վարույթների, ապա ստացվում է, որ 2023թ. ընթացքում քննվել է 89.296 քրեական վարույթ՝ 32.9%-ով կամ 29.466 վարույթով ավել նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանից: 89.296 վարույթից լուծվել է 74.813-ի ընթացքը և արտադրողականությունը կազմում է 83.8%, իսկ ծանրաբեռնվածությունը՝ 148 քրեական վարույթ: Ավարտված վարույթների տեսակարար կշիռը ընդհանուր վարույթի մեջ կազմում է 37.3%, միայն դատարան ուղարկված վարույթներինը՝ 9.4%, իսկ վարութային և ապացուցողական գործողությունները ավարտված վարույթներինը՝ 34.1%:
Այս առումով Կոմիտեի արտադրողականությունն ըստ ընթացք տրված վարույթների` ունի հետևյալ պատկերը.
Այսպիսով, հակիրճ ամփոփելով վարույթում քննված և ընթացքը լուծված քրեական վարույթները` կարող ենք արձանագրել, որ 2022թ. համեմատությամբ 2023թ. ընթացքում լուծվել է 40.796 վարույթով կամ 119.9%-ով ավել քրեական վարույթի ընթացք:
Ընդ որում հատկանշական է, որ նման ծանրաբեռնվածության և վարույթի 32.9% աճի պայմաններում՝ 2023թ. ընթացքում ընթացքը լուծված վարույթների քանակը 14.983-ով գերազանցել է 2022թ. ընթացքում Կոմիտեի ընդհանուր վարույթում քննված վարույթի /59.830/ քանակը, ինչը վկայում է 2023թ. ընթացքում Կոմիտեի արդյունավետ աշխատանքի մասին:
Կոմիտեի արտադրողականությունն ըստ դատավարական ավարտի` ունի հետևյալ պատկերը`
Մեղադրական եզրակացությունը և կարճելու մասին որոշումը չհաստատված և նախաքննության վերադարձված վարույթներ
2023թ. ընթացքում մեղադրական եզրակացությունը չի հաստատվել և նախաքննության է վերադարձվել 210 քրեական վարույթ (2022թ.՝ 288, նվազել է 78 վարույթով կամ 27%), որը կազմում է մեղադրական եզրակացությամբ ավարտված և դատարան ուղարկված 8.305 քրեական վարույթների 2.5%-ը:
12-ով կամ 2.1%-ով նվազել են նաև հսկող դատախազների կողմից քրեական վարույթը կարճելու մասին կայացված որոշումները չհաստատելու և նախաքննության վերադարձնելու դեպքերը՝ 2023թ. ընթացքում վերացվել է 535 որոշում (2022թ.՝ 547):
Դատախազների կողմից տրված գրավոր հանձնարարություններ
2023թ. ընթացքում նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից քննիչներին տրվել է 4.766 գրավոր հանձնարարություն, որոնց վերաբերյալ քննիչների կողմից վերադաս դատախազներին ներկայացվել է 123 գրավոր առարկություն, սակայն միայն 2 դեպքում է վերադաս դատախազների կողմից առարկությունները բավարարվել:
Ձերբակալում, կալանք
2023թ. ընթացքում ձերբակալվել է 8.087 անձ, որից ազատվել են 6.826-ը: 2.533 միջնորդություն է ներկայացվել դատարան` մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու մասին, որից 792-ը` ՀՀ քրեական օրենսգքրի 461-րդ և 462-րդ հոդվածներով քրեական հետապնդման ենթարկված մեղադրյալների վերաբերյալ: Նշված միջնորդություններից 2.075-ը բավարարվել է (771-ը` 461-րդ և 462-րդ հոդվածներով), իսկ 458-ը` մերժվել: 138 դեպքում կիրառվել է գրավ:
Կալանքից ազատվել է 494 անձ /այդ թվում նաև ոչ փաստացի կալանքի տակ գտնվողներ/, որից 281-ը ՀՀ քրեական օրենսգքրի 461-րդ և 462-րդ հոդվածներով քրեական հետապնդման ենթարկված մեղադրյալների վերաբերյալ:
1.230 միջնորդություն է ներկայացվել կալանքի ժամկետը երկարաձգելու մասին, որից 1.057-ը բավարարվել է, 173-ը՝ մերժվել, որից 6-ը քննիչի կողմից ոչ պատշաճ ջանասիրություն ցուցաբերելու պատճառաբանությամբ:
91 դեպքում միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խափանման միջոցը տնային կալանք կիրառելու մասին, որից 65-ը բավարարվել է, իսկ 26-ը՝ մերժվել: 232 դեպքում տնային կալանք կիրառվել է դատարանի կողմից՝ կալանքի կամ կալանքի ժամկետը երկարաձգելու կամ այլ միջնորդությունները մերժելու կամ մասնակի մերժելու արդյունքում:
10 դեպքում միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խափանման միջոցը վարչական հսկողություն կիրառելու մասին, որից բավարարվել է 8-ը, իսկ 2-ը՝ մերժվել: 57 դեպքում վարչական հսկողություն կիրառվել է դատարանի կողմից՝ կալանքի կամ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մասնակի մերժելու արդյունքում:
Հանցագործությամբ պատճառված գույքային վնասներ
2023թ. ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պատճառվել է ընդհանուր 82.535.231.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 10.003.877.000 ՀՀ դրամը կամ 12.1%-ը, արգելանք է դրվել 1.426.684.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա:
Այսպես.
Պետությանը պատճառված 70.435.075.000 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 8.966.158.000 ՀՀ դրամը կամ 12.7%-ը, արգելանք է դրվել 32.072.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա:
Համայնքին պատճառված 285.546.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 72.850.000 ՀՀ դրամը կամ 25.5%-ը, արգելանք է դրվել 74.590.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա:
Իրավաբանական անձանց պատճառված 7.856.776.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 347.537.000 ՀՀ դրամը կամ 4.4%-ը, արգելանք է դրվել 1.154.003.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա:
Միջազգային կազմակերպություններին պատճառված 24.782.000 ՀՀ դրամ վնասը չի վերականգնվել է:
Ֆիզիկական անձանց պատճառված 3.933.052.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 617.332.000 ՀՀ դրամը կամ 15.6%-ը, արգելանք է դրվել 166.019.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա:
Կոմիտեի կողմից 2023թ. ընթացքում կատարած աշխատանքներն առավել ամբողջական ներկայացնելու նպատակով հարկ է նշել նաև, որ ավարտված քրեական վարույթներով արձանագրված 10.003.877.000 ՀՀ դրամ գույքային վնասի վերականգնումից բացի՝ 31.12.2023թ. դրությամբ անավարտ քրեական վարույթներով վերականգնվել է ևս 24.702.919.000 ՀՀ դրամ գույքային վնաս:
Այսպես.
Պետությանը պատճառված վնասներից վերականգնվել է 24.515.632.000 ՀՀ դրամը, համայքներին պատճառված վնասներից՝ 62.856.000 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված վնասներից՝ 34.779.000 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված վնասներից՝ 89.652.000 ՀՀ դրամը:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ 2023թ. ընթացքում և՛ ավարտված, և՛ ընթացիկ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասներից վերականգնվել է 34.706.796.000 ՀՀ դրամը, իսկ 1.426.684.000 դրամ արժողության գույքի վրա արգելանք է դրվել:
Զինված ուժերում մահվան դեպքեր
2023թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում, ՊԲ-ում և այլ զորքերում ծառայության ընթացքում արձանագրված, զինվորական ծառայության հետ կապված, մահվան 54 դեպքերով նախաձեռնվել է 32 քրեական վարույթ (2022թ.- 34): Մահվան դեպքերից 22-ը սպանություն է (2022թ.- 15), որից 19-ը հակառակորդի կողմից կատարված (2022թ.- 9), 7-ը` ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու (2022թ.-5), 2-ը` ավտովթարի (2022թ.-2), 4-ը` հիվանդություն (2022թ.-4), 17-ը՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնների խախտումներ, որից 15 մահը 1 դեպքով /Ազատ գյուղի հրդեհ/ (2022թ.-1), 2-ը՝ դժբախտ պատահար (2022թ.-1)։
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ
Կոմիտեի վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 1.326 քրեական քրեական վարույթ (2022թ.՝ 1.218):
Նշված 1.326 քրեական վարույթից 133-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 354 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան, 214-ը կարճվել է, որից 176-ը ռեաբիլիտացնող, իսկ 38-ը՝ ռեաբիլիտացնող հիմքերով, 80 վարույթով ավարտվել են վարութային գործողությունները, 194-ն ուղարկվել է այլ մարմին, 106 վարույթ միացվել է, իսկ 599 վարույթ փոխանցվել է 2024թ.:
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով իրականացված մինչդատական վարույթի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է 8.720.012.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 923.634.000 ՀՀ դրամը կամ 10.5%-ը և արգելանք է դրվել 1.233.715.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա:
Այսպես՝
Պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 4.136.240.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 776.889.000 ՀՀ դրամը կամ 18.7%-ը: Համայնքին պատճառված գույքային վնասի չափը կազմել է 195.782.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 39.844.000 դրամը կամ 20.3%-ը և արգելանք է դրվել 74.590.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա: Իրավաբանական անձանց պատճառված վնասը կազմել է՝ 3.962.465.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 106.901.000 ՀՀ դրամը կամ 2.6%-ը և արգելանք է դրվել 1.154.003.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա: Միջազգային կազմակերպություններին պատճառված վնասը կազմել է 23.830.000 ՀՀ դրամ, որը չի վերականգնվել: Ֆիզիկական անձանց պատճառված վնասը կազմել է՝ 401.695.000 ՀՀ դրամ, որը չի վերականգնվել և արգելանք է դրվել 5.122.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա:
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ
2023թ. ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 363 քրեական վարույթ, որից 50-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 63 անչափահասի նկատմամբ ուղարկվել դատարան, 133-ը կարճվել է, որից 69-ը` ռեաբիլիտացնող, իսկ 63-ը՝ ոչ ռեաբիլիտացնող, 1-ը՝ այլ հիմքով, 2 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին, 12-ը` միացվել է, 48-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 118-ը փոխանցվել է 2024թ.:
Դատարան ուղարկված վարույթներից 2-ը քննվել է սպանության, 9-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 2-ը՝ ավազակության, 14-ը՝ գողության, 3-ը՝ խուլիգանության, 1-ը՝ զենքի, 10-ը՝ թմրամիջոցներների հետ կապված, 8-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Ոչ ռեաբիլիտացնող հիմքերով 70 անչափահասի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու կամ դադարեցնելու մասին:
Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններ.
2023թ. ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.159 քրեական վարույթ:
1159 քրեական վարույթից 78-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 82 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 522 քրեական վարույթ կարճվել է, որից 450-ը` ռեաբիլիտացնող, իսկ 71-ը` ոչ ռեաբիլիտացնող, 1-ը՝ այլ հիմքով, 151-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները, 9 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 36-ը` միացվել է, 363 քրեական վարույթ փոխանցվել է 2024թ.:
Դատարան ուղարկված 78 վարույթներից 1-ը քննվել է սպանության, 5-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 4-ը՝ մարդուն առևանգելու, 1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 10-ը՝ ֆիզիկական ներգործության, 14-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 1-ը՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 40-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 82 մեղադրյալից 29-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 2-ը՝ խնամակալ, հոգաբարձու, 1-ը՝ բժշկական հաստատության աշխատակից, 50-ը՝ այլ անձինք:
Դատարան ուղարկված վարույթներով 91 տուժողից 35-ը եղել են մինչև 12, 17-ը՝ 12-14, 19-ը՝ 14-16, 20-ը՝ 16-18 տարեկան:
Կարճված /առանց կրկնակիի/ 517 վարույթներից 1-ը քննվել ն սպանության, 8-ը՝ ինքնասպանության հսացնելու, 7-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 16-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 12-ը՝ մարդուն առևանգելու, 1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 52-ը՝ ֆիզիկական ներգործության, 4-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 1-ը՝ անչափահասին հանցանքի կատարմանը հակելու կամ դրան մասնակից դարձնելու, 1-ը՝ երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, 1-ը՝ ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, 13-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 2-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, իսկ 398-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Կարճված վարույթներով 85 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը: 85 անձից 22-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 2-ը՝ ուսումնական կամ դաստիարակչական, 1-ը՝ բժշկական հաստատության աշխատակից, 60-ը՝ այլ անձինք:
Կարճված վարույթներով 573 տուժողից 185-ը եղել են մինչև 12, 158-ը՝ 12-14, 125-ը՝ 14-16, 105-ը՝ 16-18 տարեկան:
Ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործություններ.
2023թ. ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1.848 քրեական վարույթ:
1.848 քրեական վարույթից 338-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 341 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 8-ն ավարտվել են եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 557 քրեական վարույթ կարճվել է, որից 463-ը` ռեաբիլիտացնող, իսկ 90-ը` ոչ ռեաբիլիտացնող, 4-ը՝ այլ հիմքով, 144-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները, 14 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 149-ը` միացվել է, 608 քրեական վարույթ փոխանցվել է 2024թ.:
Դատարան ուղարկված /առանց կրկնակիի/ 343 վարույթներից 4-ը քննվել են սպանության, 4-ը՝ սպանության փորձի, 1-ը՝ ինքնասպանության հասցնելու, 6-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 7-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 30-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 1-ը՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելու, 3-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 177-ը՝ ֆիզիկական ներգործության, 3-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 2-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, 105-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 349 մեղադրյալից 259-ը հանդիսացել են կին/ամուսին, 35-ը՝ ծնող/տատ ու պապ, 28-ը՝ քույր/եղբայր, 27-ը՝ զավակ/թոռ:
Դատարան ուղարկված վարույթներով 359 տուժողից 13-ը եղել են մինչև 12, 8-ը՝ 12-14, 6-ը՝ 14-18, 332-ը՝ 18-ից բարձր տարեկան:
Կարճված /առանց կրկնակիի/ 553 վարույթներից 1-ը քննվել են սպանության, 4-ը՝ ինքնասպանության հասցնելու, 4-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 28-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 4-ը՝ ազատություննից ապօրինի զրկելու, 272-ը՝ ֆիզիկական ներգործության, 1-ը՝ ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, իսկ 234-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Կարճված վարույթներով 152 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը: 152 անձից 128-ը հանդիսացել են կին/ամուսին, 8-ը՝ ծնող/տատ ու պապ, 10-ը՝ քույր/եղբայր, 6-ը՝ զավակ/թոռ:
Կարճված վարույթներով 522 տուժողից 7-ը եղել են մինչև 12, 5-ը՝ 12-14, 17-ը՝ 14-18, 493-ը՝ 18-ից բարձր տարեկան:
Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ՝ Կոմիտեին վերապահված գործունեության ոլորտում աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կազմակերպչական բնույթի մի շարք խնդիրների լուծման, քրեագիտական աջակցության և քննիչների մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային կարողությունների հետևողական կատարելագործման ուղղությամբ:
Աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացման ուղղությամբ.
Հաշվետու ժամանակահատվածում լրամշակվել և Կոմիտեի նախագահի ստորագրմանն է ներկայացվել Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի գնահատման, պարգևատրման չափորոշիչները, կարգը և քաղաքացիական ծառայողներին, հայեցողական պաշտոն զբաղեցնող, աշխատանքային պայմանագրով աշխատող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պարգևատրման կարգը հաստատելու մասին Կոմիտեի նախագահի 30.06.2023 թ. թիվ 173-Լ հրամանը:
Լրամշակվել են նաև Կոմիտեի նախագահի թիվ 169-Լ և թիվ 180-Լ հանձնարարականով նախատեսված մինչդատական վարույթին առնչվող հաշվետվությունների և ցուցանիշների վերաբերյալ աղյուսակները: Կոմիտեի ստորաբաժանումների կողմից ամսական, կիսամյակային և տարեկան վիճակագրական տվյալների Ձև 1.1Մ, Ձև 1.1Զ, Ձև 1Մ և Ձև 1Զ աղյուսակները լրամշակվել և իրավաբանական վարչության միջոցով ուղարկվել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ կառավարության 2008թ. թիվ 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ներկայացված նոր «Ձևերը» հաստատելու նպատակով:
2023թ. ընթացքում Կոմիտեից ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոն «Ֆինանսական հետախուզության տվյալների փոխանակման հարթակ» համակարգի միջոցով ուղարկվել են հարցումներ, ստացվել դրանց պատասխանները և տրամադրվել համապատասխան ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց: Բացի այդ Գլխավոր վարչության կողմից լրացվել և Կենտրոնական բանկ է ուղարկվել ՀՀ 2022-2024թթ. ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի ազգային ռազմավարության և ռազմավարության իրագործման գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների վերաբերյալ Կոմիտեին տրամադրված համապատասխան քաղվածքը: 2022թ. կատարած աշխատանքի վերաբերյալ 2023թ. համապատասխան հաշվետվություն է ուղարկվել նաև գլխավոր դատախազություն: Բացի այդ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված հավելված 1 ձևաթղթին համապատասխան 2023թ. ընթացքում Կոմիտեի վարույթում գտնվող /Փողերի լվացման/ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների վերաբերյալ հաշվետվություն է ուղարկվել ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոն:
Ի կատարումն Կոմիտեի նախագահի 2023թ. փետրվարի 15-ի թիվ 53-Ա, 2023թ. փետրվարի 21-ի թիվ 62-Ա, 2023թ. հոկտեմբերի 30-ի թիվ 259-Ա հանձնարարականների՝ Գլխավոր վարչության աշխատակիցներից ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրություններ է իրականացրել զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ, 8-րդ, 9-րդ կայազորային քննչական բաժիններում, Վայոց ձորի, Արարատի մարզային քննչական վարչությունում: Ուսումնասիրվել են նաև Էրեբունի և Նուբարաշեն, Ավան և Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժինների մի շարք քննիչների կողմից նախաքննություն իրականացվող քրեական վարույթները: Կատարված բոլոր ուսումնասիրությունների արդյունքներով կազմվել են զեկուցագրեր և ներկայացվել Կոմիտեի նախագահին։
Վերահսկողություն է իրականացվել Կոմիտեի նախագահի կողմից հսկողության վերցված թվով 982 փաստաթղթի կատարման ժամկետների պահպանման նկատմամբ: Քննարկվել և պատասխաններ են տրվել այլ պետական մարմիններից, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից և ֆիզիկական անձանցից ստացված բազմաթիվ տարաբնույթ գրությունների, հարցումների և դիմումների: Գլխավոր վարչությունը համակարգել է քաղաքացիների դիմում բողոքների և ընդունելության կապակցությամբ իրականացվող աշխատանքը:
Ի կատարումն ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 29.03.2023թ. թիվ 91-Լ հրամանի՝ Գլխավոր վարչության կազմակերպական-վերլուծական և քրեագիտական վարչության պետի տեղակալ Արման Ալեքսանյանը, ՀԿԳ ավագ Մուշեղ Մեսրոպյանը, ՀԿԳ քննիչներ Հարություն Սրեյանը և Վարդգես Աթոյանը Դասը վարում է քննիչը խորագրով դասընթացի առարկայական ծրագրի շրջանակում Երևանի Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարաններում վարել են դասընթացներ:
Ծավալուն աշխատանքներ են կատարվել 2023թ. հուլիսի 1-ից ներդրված քննչական գործողությունների տեսաձայնագրառման և 2023թ. սեպտեմբերի 1-ից պաշտոնապես գործարկված էլեկտրոնային նախաքննության ծրագրի կիրառումն ապահովվելու ուղղությամբ: Ստորաբաժանումը ակտիվ մասնակցություն է ունեցել համապատասխան տեսանկարահանող սարքերի ձեռքբերման գործում, մշակվել և շրջանառել է համապատասխան ուղեցույցեր, ցուցաբերել է մասնագիտական խորհրդատվություն և հրատապ կերպով արձագանքել է նշված գործընթացներին վերաբերող ցանկացած հարցի:
Վիճակագրություն, ուսումնասիրություններ, վերլուծություններ և ամփոփումներ.
Գլխավոր վարչությունում յուրաքանչյուր ամիս ստացվել, ուսումնասիրվել և ամփոփվել են Կոմիտեի ստորաբաժանումների կողմից կատարված քննչական աշխատանքների վերաբերյալ ամսական, 2022թ. և 2023թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան և կիսամյակային վիճակագրական հաշվետվությունները: Կատարվել է ստացված հաշվետվություններում առկա տվյալների ամփոփում և համեմատական վերլուծություն նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հետ, ինչպես նաև Կոմիտեի ստորաբաժանումների կողմից կատարած աշխատանքների արդյունքների միջև, մասնավորապես` հաշվետու ժամանակաշրջանում քրեական վարույթների ծանրաբեռնվածության, քննության արտադրողականության և այլն:
Ի կատարումն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման` կատարվել է եռամսյակային ոչ ֆինանսական ցուցանիշների հավաքագրում, ամփոփում: Կոմիտեի նախագահի 2018թ. հոկտեմբերի 29-ի թիվ 169-Լ հրամանի 3-րդ կետի, ինչպես նաև 2021թ. դեկտեմբերի 22-ի թիվ 180-Լ հանձնարարականի /ինկորպորացիա առ 25.04.2022թ. N 69-Լ/ 2-րդ կետի համաձայն՝ Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներից ստացված տվյալների հիման վրա ամսական կտրվածքով ամփոփվել են քրեական վարույթների նախաքննության ժամկետների, ինչպես նաև մինչդատական վարույթի վերաբերյալ ամսական ցուցանիշները:
Համաձայն ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 24.03.2022թ. թիվ ՔՏՄ/01.2/4137-22 գրության` յուրաքանչյուր ամիս Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններից և ստորաբաժանումներից ստացված տվյալների հիման վրա ամփոփվել և ՀՀ տեսչական մարմնին են ներկայացվել Կոմիտեի վարույթում հրդեհների վերաբերյալ քննված վարույթների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, որի մեկ օրինակը տրամադրվել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությանը:
ՀՀ վիճակագրական կոմիտեից ստացված թիվ ՎԿ/2-03/1544-2023 գրության համաձայն յուրաքանչյուր եռամսյակ ներկայացվում է հարկային և մաքսային հանցագործությունների վերաբերյալ իրականացվող նախաքննության մասին Ձև 1-ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ վիճակագրական աղյուսակը։
Կոմիտեի նախագահի 30.06.2023թ. թիվ 173-Լ հրամանի համաձայն՝ կատարվել է 2023թ. երրորդ եռամսյակի ընթացքում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքների արդյունքների վերաբերյալ գնահատման թերթիկների մշտադիտարկում և ուսումնասիրություն:
Կոմիտեի նախագահի 2022թ. հուլիսի 22-ի թիվ 110-Լ հանձնարարականի համաձայն՝ յուրաքանչյուր ամիս ուսումնասիրվել և վերլուծվել են Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքներում ներգրավված փորձագետների կատարված աշխատանքների արդյունավետության վիճակը:
Կոմիտեի նախագահի 2020թ. թիվ 149-Լ հանձնարարականի համաձայն` յուրաքանչյուր եռամսյակ ուսումնասիրվել և վերլուծվել են Կոմիտեի ստորաբաժանումների վարույթում քննված քրեական վարույթներով նշանակված փորձաքննությունների և ստացված եզրակացությունների վերաբերյալ տեղեկությունները, այդ կապակցությամբ կազմված ամփոփ տեղեկանքները ներկայացվել են Կոմիտեի նախագահին։
Քրեագիտական և քրեական գործերի քննության աջակցության, համագործակցության ուղղությամբ.
Սպանությունների և հասարակական հնչեղության դեպքերի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթներով, քննչական խմբերի կազմում իրականացվել է 15 դեպքի վայրի զննություն, ցուցաբերվել քրեագիտական ուղեկցություն՝ ցուցմունքը տեղում ստուգելու և փորձարարության քննչական գործողություններին։ 2 քրեական վարույթով օգտագործվել է DJH30T մոդուլի անօդաչու թռչող սարքը։
Փորձագետների կողմից իրականացված գործունեության ուղղությամբ.
Հաշվետու ժամանակահատվածում, զննություն կատարելու նպատակով, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական վարչության տնտեսագիտական և հաշվապահական փորձագետներին են տրամադրվել բազմադրվագ 13 քրեական վարույթ:
Բացի այդ, 2022թ. ավարտին փորձագետների կողմից կատարվող աշխատանքներում առկա է եղել ևս 1 քրեական վարույթի նյութեր, որով աշխատանքներն ավարտվել են 2023թ. 1-ին կիսամյակում:
Կատարված զննությունների արդյունքում 14 քրեական վարույթում ներառված 29 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց մասով կազմվել է 27 զննության արձանագրություն, ինչպես նաև դրանց անբաժանելի մաս կազմող հավելվածներ: Շինարարատեխնիկական հարցերով փորձագետի կողմից 3 քրեական վարույթով իրականացվել է կատարված շինարարական աշխատանքների ուսումնասիրություն, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և զննություն: Բացի այդ նա օժանդակել է Կոմիտեի աջակցող մասնագիտական ստորաբաժանումներին՝ մասնաշենքերում ընթացող հիմնանորոգման գործընթացը պատշաճ և արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ:
Հոգեբան փորձագետի կողմից՝ 2023թ. ընթացքում, Կոմիտեի կադրերի վարչության հետ մշակված ժամանակացույցի համաձայն 254 հավակնորդի հետ իրականացվել են քանակական և որակական վերլուծության աշխատանքներ՝ Կոմիտեում քննիչի պաշտոնի հավակնող թեկնածուների համար մշակված հոգեբանական թեստերի կիրառմամբ: Թեկնածուներից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվել է անհատական եզրակացություն և տրամադրվել Կադրերի վարչության հետ մշակված ժամանակացույցին համապատասխան:
Քրեական վարույթների նախաքննության իրականացման ուղղությամբ.
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության 5 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից նախաքննություն է իրականացվել 87 քրեական վարույթով, որից 21-ը փոխանցվել է 2022 թվականից: Նշված վարույթներից 16-ը՝ 52 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 10 քրեական վարույթը կարճվել է, 8-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 6-ն ուղարկվել է այլ մարմին, 26-ը միացվել է, 21 քրեական վարույթ փոխանցվել է 2024թ.:
Դատարան ուղարկված վարույթներից հատկանշական են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի պաշտոնատար անձանց, Այնթապ համայնքի նախկին ղեկավարի, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գնման ընթացակարգերով զբաղվող մրցութային հանձնաժողովի անդամների վերաբերյալ քրեական վարույթները:
Ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառված 469.392.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 432.908.000 ՀՀ դրամ գումարը:
Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) 2023թ. ընթացքում աշխատանքները կազմակերպվել և իրականացվել է 12 ծառայողների կազմով (2022թ. 14): Կոմիտեի նախագահի 14.09.22թ. թիվ 1132/1-Ա հրամանով Գլխավոր վարչության 1 քննիչ 22.09.2022 թվականից մինչև 06.10.2023 թվականը գործուղվել է Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննչության վարչություն, իսկ 09.06.2023թ. թիվ 467-Ա հրամանով Գլխավոր վարչության 6 քննիչներ գործուղվել են Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: 2023թ. հունիսի 12-ից մինչև օգոստոսի 15-ը Գլխավոր վարչությունում աշխատանքներն իրականացվել են 6 ծառայողի կազմով:
2023թ. ընթացքում Գլխավոր վարչությունում 65 քրեական վարույթով իրականացվել է նախաքննություն, որից 2-ը՝ 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 5 քրեական վարույթ կարճվել է, որից 2-ը ռեաբիլիտացնող հիմքով, 18 քրեական վարույթ ուղարկվել է Կոմիտեի այլ ստորաբաժանումներ, 1 քրեական վարույթով կատարվել են անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունները, իսկ 39-ը փոխանցվել է 2023 թվականի առաջին կիսամյակ: Գլխավոր վարչությունում քննված և ավարտված քրեական վարույթներով պատճառված վնասը կազմել է 33.367.000 դրամ, որից վերականգնվել է 4.112.000 դրամը: Արգելադրվել է 29.255.000 դրամ արժողության գույք: (2022թ. Գլխավոր վարչությունում քննվել է 2 քրեական վարույթ):
Նույն ժամանակահատվածում ՀՀ դատախազությունից, ոստիկանությունից, ազգային անվանգության ծառայությունից, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, ինչպես նաև Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից ստացվել է 2.190 քրեական վարույթ, (2022թ.՝ 1.595 քրեական վարույթ), որոնք ուսումնասիրվել և ուղարկվել են ըստ ենթակայության կամ այլ վարույթների միացնելու և մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու համար, իսկ ըստ տարածքային ենթակայության ուղարկելու հիմքերի բացակայության դեպքերում՝ տարածքային ստորաբաժանումներից ստացված վարույթները վերադարձվել են:
2023թ. ընթացքում Գլխավոր վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի մասին 559 հաղորդում, որոնք ուղարկվել են համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-179-րդ հոդվածներով սահմանված կարգով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
Վարույթն իրականացնող մարմինների կողմից թույլ տրված և հայտնաբերված խախտումների, բացթողումների կապակցությամբ Կոմիտեի նախագահին ներկայացվել է 100 միջնորդություն՝ ներքին անվտանգության վարչությունում նախնական ուսումնասիրություն կատարելու համար (2022թ.՝ 215), իսկ արդեն կատարված նախնական ուսումնասիրության եզրակացությունների կապակցությամբ Գլխավոր վարչությունում անցկացվել է 8 օպերատիվ խորհրդակցություն:
Ուսումնասիրվել և կարծիք է ներկայացվել Կոմիտեի նախագահի հրամանների, հանձնարարականների, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 33 նախագծի վերաբերյալ (2022թ.՝ 70)։
Իրականացվել են նաև նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթների թվայնացված նյութերի ուսումնասիրություններ, ինչի արդյունքում վարույթն իրականացնող մարմնին տրվել է 23 գրավոր մեթոդական հանձնարարություն:
Ուսումնասիրվել և սահմանված ժամկետում ընթացք է տրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված 11 հարցման (2022թ.՝ 18), որոնցով տրվել են սպառիչ տեղեկատվություն ու պարզաբանումներ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է Գլխավոր վարչությունում ստացված դիմումների քանակը: 2023թ. ընթացքում ստացվել և քննարկվել է 1643 դիմում (2022թ.՝ 1.355)։ Դիմումների զգալի մասը քննարկվել է Գլխավոր վարչությունում, իսկ միջնորդության տարրեր պարունակող դիմումները քննությանը վերաբերելի մասով քննարկելու համար ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին։ Մի շարք դիմումներով Գլխավոր վարչությունում կազմակերպվել է դիմումատուների անձնական ընդունելություն, կամ այն հանձնարարվել է կազմակերպել տարածքային ստորաբաժանումների պետերին։
Գլխավոր վարչությունում քննարկվել և ընթացք է տրվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովից, ԱԱԾ-ից, տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դատարաններից, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից ստացված 2.316 հարցման և գրության (2022թ.՝ 1.557), ինչպես նաև տարածքային ստորաբաժանումներից ստացված 6.443 գրության (2022թ.՝ 5.300):
Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Գլխավոր վարչությունում հսկողություն է սահմանվել պետական կառավարման տարբեր ոլորտներում դրսևորված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթերի ընթացքի նկատմամբ, որոնք պարբերաբար ուսումնասիրվել են և ծագած համակարգային խնդիրների կարգավորման համար ներկայացվել են առաջարկություններ:
2023թ. ընթացքում Գլխավոր վարչության ծառայողներն ընդգրկվել են նաև Կոմիտեի նախագահի հրամաններով ստեղծված հանձնաժողովներում և աշխատանքային խմբերում:
Կոմիտեի նախագահի ոլորտը համակարգող տեղակալի 2023թ. փետրվարի 9-ի թիվ 48-Ա հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբերի կազմում Գլխավոր վարչության մի շարք ծառայողներ ստուգումներ են իրականացրել Երևան քաղաքի քննչական վարչության ենթակա բաժիններում, ինչպես նաև՝ մարզային քննչական վարչություններում:
Հաշվետու ժամանակահատվածում Գլխավոր վարչությունում յուրաքանչյուր ամիս վերահսկողություն է իրականացվել տարածքային ստորաբաժանումներից պահանջած ընթացիկ քրեական վարույթներով հարուցված քրեական հետապնդումների և կալանքի տակ գտնվող մեղադրյալների, համայնքների նախկին և գործող ղեկավարների, կոռուպցիոն բնույթի հանցանքների, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ, 44-155-րդ, 166-րդ և 252-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների վերաբերյալ տեղեկատվությունը:
2023թ. ընթացքում Գլխավոր վարչության ծառայողները կատարել են նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 23.08.2019թ. թիվ 129-Լ, 30.10.2018թ, թիվ 171-Լ հանձնարարականների, ինչպես նաև ոլորտը համակարգող տեղակալի կողմից տրված այլ (Ն/06/4478-21, Ն/061292-20) հանձնարարություններ։
Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչությունների վարույթում ընդհանուր քննվել է 156.830 քրեական վարույթ, որից՝
89.463-ը քննվել է Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից: Դրանից 11.854-ը փոխանցվել է 2022թ-ից, 22.518-ը նախաձեռնվել է, 614-ը` անջատված մաս է, 1040 վարույթ ստացվել է այլ մարմնից, 3-ը՝ այլ պետությունից, 6-ով նախաձեռնվել է բժշկական հարկադրանքի վարույթ, 90 վարույթ վերադարձվել է լրացուցիչ նախաքննության, 246 վարույթով չի հաստատվել կարճման որոշումը և վերադարձվել է նախաքննության, 53.092 քրեական վարույթ վերսկսվել է:
Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 10.939 քրեական վարույթ, որից 2.893-ը՝ 3.214 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 13 ԲՀ վարույթ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան, 7.488 քրեական վարույթ կարճվել է, որից 5.977-ը ռեաբիլիտացնող, 1.480-ը` ոչ ռեաբիլիտացնող, իսկ 31-ը՝ այլ հիմքով: 68.340 քրեական վարույթով կատարվել են վարութային և ապացուցողական բոլոր գործողությունները, 1.754 վարույթ ուղարկվել է այլ մարմին, 3.617-ը միացվել է, 5.359-ը փոխանցվել է 2024թ.:
2023թ. ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և վարչական շրջանների քննչական բաժինների վարույթում ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառվել է 141.703.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 34.586.000 ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա: Համայնքներին պատճառվել է 77.504.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 51.772.0000 ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա: Իրավաբանական անձանց պատճառվել է 5.323.166.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 229.193.000 ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա: Ֆիզիկական անձանց պատճառվել է 2.001.242.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 342.011.000 ՀՀ դրամը, իսկ 156.621.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա արգելանք է դրվել:
Մարզային քննչական վարչությունների վարույթում քննվել է 67.367 քրեական վարույթ, որից 10.187-ը փոխանցվել է 2022թ-ից, 27.057-ը նախաձեռնվել է, 572-ը` անջատված մաս է, 532 վարույթ ստացվել է այլ մարմնից, 8-ը` այլ պետությունից, 18-ով նախաձեռնվել է բժշկական հարկադրանքի վարույթ, 56 վարույթ վերադարձվել է լրացուցիչ նախաքննության, 238 վարույթով չի հաստատվել կարճման որոշումը և վերադարձվել է նախաքննության, 28.699 քրեական վարույթ վերսկսվել է:
Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 18.791 քրեական վարույթ, որից 4.204-ը՝ 4643 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 43-ն ուղարկվել է դատարան` ԲՀ վարույթով, 14.544 քրեական վարույթ կարճվել է, որից 11.308-ը ռեաբիլիտացնող, 3.233-ը` ոչ ռեաբիլիտացնող, իսկ 3-ը՝ այլ հիմքով: 40.080 քրեական վարույթով կատարվել են վարութային և ապացուցողական բոլոր գործողությունները, 808 վարույթ ուղարկվել է այլ մարմին, 2.707-ը միացվել է, 4.981-ը փոխանցվել է 2023թ:
2023թ. ընթացքում մարզային քննչական վարչությունների վարույթում ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառվել է 824.902.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 99.629.000 ՀՀ դրամը, 1.392.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա արգելանք է դրվել: Համայնքներին պատճառվել է 193.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 21.068.000 ՀՀ դրամը, 74.590.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա արգելանք է դրվել: Իրավաբանական անձանց պատճառվել է 211.620.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 26.247.000 ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա: Միջազգային կազմակերպություններին պատճառվել է 24.782.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որը չի վերականգնվել: Ֆիզիկական անձանց պատճառվել է 818.177.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 126.564.000 ՀՀ դրամը, իսկ 9.398.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա արգելանք է դրվել:
Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) ընդունվել է 202 հաղորդում, որից 171-ով վարույթ է նախաձեռնվել, իսկ 31-ով՝ չի նախաձեռնվել:
Նշված ժամանակահատվածում քննվել է 3.173 քրեական վարույթ (2022թ.` 1.307), որից 661-ը փոխանցվել է 2022թ.-ից, իսկ 2.512-ը վարույթ է ընդունվել 2023թ.։ Նշված 2.512 քրեական վարույթից 264-ը նախաձեռնվել է, 98-ը անջատված մաս է, 952-ը ստացվել է այլ մարմնից, 1 վարույթով չի հաստատվել մեղադրական եզրակացությունը, 3-ով՝ կարճման որոշումը, 1.194 վարույթ վերսկսվել է:
Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 341 քրեական վարույթ, որից 123-ն 264 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 218 քրեական վարույթ կարճվել է, 1.443 քրեական վարույթով կատարվել են բոլոր ապացուցողական և վարութային գործողությունները, 39-ն ուղարկվել է այլ մարմին, 632-ը` միացվել է, 718 քրեական վարույթ փոխանցվել է 2024թ.։
Ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառվել է 2.886.719.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 298.941.000 ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա: Համայնքներին պատճառվել է 13.549.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որը չի վերականգնվել, արգելադրված գույք չկա: Իրավաբանական անձանց պատճառվել է 1.167.981.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 92.091.000 ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա: Ֆիզիկական անձանց պատճառվել է 1.100.201.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 139.454.000 ՀՀ դրամը, արգելադրված գույք չկա:
Վարույթի աճը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այն որ կիբեռհանցագործությունների դեպքերով գործերի նախաքննությունը Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ կենտրոնացվել է գլխավոր վարչությունում, որոնց արդյունավետ նախաքննությամբ բացահայտումների ծավալն աննախադեպ է եղել, բացի այդ, հաշվետու ժամանակաշրջանում առավել շատ վարույթների նախաքննություն հանձնարարվել է Գլխավոր վարչության քննիչներին: Միաժամանակ պարզվել է, որ այլ մարմիններից ստացված վարույթների մի մասը կազմել են օրենսդրական փոփոխությունների հետևանքով նախաքննությունը Կոմիտեին անցնելու կապակցությամբ ստացվածները, բացի այդ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նոր կարգավորումներով վերսկսվել են նախկինում կասեցված բոլոր քրեական վարույթները:
Գլխավոր վարչությունում մշտապես քննվել և քննվում են բազմադրվագ, առանձին բարդություն ներկայացնող, հասարակական հնչեղություն ունեցող քրեական վարույթներ:
Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության /այսուհետ Գլխավոր վարչություն/ կողմից ընդունվել է 1.214 հաղորդում, որից 968-ով քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ 246-ով՝ չի նախաձեռնվել:
Նշված ժամակահատվածում քննվել է 4.006 քրեական վարույթ, որից 1774-ը փոխանցվել է 2022թ-ից, իսկ 2.232-ն ընդունվել է 2023թ.:
4.006 քրեական վարույթից 601-ն ավարտվել է, որից 86-ը 109 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 515-ը՝ կարճվել է, որից 464-ը ռեաբիլիտացնող, իսկ 51-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով: 1.674-ով կատարվել են վարութային և ապացուցողական բոլոր գործողությունները, 92 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին, 246 քրեական վարույթ միացվել է, 1.393 քրեական վարույթ փոխանցվել է հուլիս ամիս:
Գլխավոր վարչությունում քննված վարույթներով քննված վարույթներով /թե ավարտված և թե ընթացիկ/ այս հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 27.785.154.000 ՀՀ դրամ գումար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23.185.788.000 ՀՀ դրամի դիմաց: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախորդ տարի վերականգնված 23.185.788.000 ՀՀ դրամ գումարից 15.017.640.000 ՀՀ դրամ գումարը վերականգնվել է միայն մեկ քրեական վարույթով /Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից/, ապա ստացվում է, որ առանց դրա վերականգնվել է 8.168.148.000 ՀՀ դրամ գումար, այսինքն նախորդ տարվա համեմատությամբ այս տարի 19.617.006.000 ՀՀ դրամ գումարի չափով աճ է արձանագրվել:
Գլխավոր վարչությունում առավելապես քննվել են՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բնակելի շենքերի կառուցապատման արդյունքում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, հանքարդյունահանման ոլորտում առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկեր և մաքսային վճարներ չվճարելով ՀՀ տարածք մեծաքանակ, տարբեր տեսակի ապրանքների ներմուծման, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եղանակով ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, ֆինանսական բուրգ ստեղծելու և ղեկավարելու, փաստաթղթերի կեղծիք կատարելու եղանակով պետական բյուջեից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու, փողերի լվացման, թմրամիջոցների մաքսանենգությունների, որոշ դեպքերում նաև ՀՀ տարածքը՝ որպես տարանցիկ ճանապարհ, արտահանման դեպքերով նախաձեռնված վարույթներ:
Որպես դրական ցուցանիշ կարելի է արձանագրել, որ քրեաիրավական տիրույթում հայտնված և խրախուսական նորմի կիրառմամբ քրեական պատասխանատվությունից ազատված տնտեսավարողների հետագա հարկային վարքագծի առումով տեսանելի է դարձել վերը նշյալ սուբյեկտների կողմից շրջանառության էական ավելացում և օրինապահ հարկային վարքագիծ, ինչպես նաև կրկնահանցագործության դեպքերի բացառում:
Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (այսուհետ՝ ԶՔԳՎ) վարույթում քննվել է 19.836 քրեական վարույթ (2022թ.՝ 6.510), որից 3.086-ը փոխանցվել է 2022թ.-ից: Նախորդ տարվա համեմատությամբ քրեական վարույթների քանակը աճել է 13.326-ով կամ 204.7%-ով:
Վարույթում քննված 19.836 քրեական վարույթներից 3.354-ը նախաձեռնել են ԶՔԳՎ քննիչները, 699-ը ստացվել է այլ մարմնից, 91-ը՝ այլ պետությունների քրեական հետապնդում իրականացնող մարմիններից, 12.124 քրեական վարույթ վերսկսվել է, 381-ը` անջատված մաս է, 55 քրեական վարույթ վերադարձվել է լրացուցիչ նախաքննության, 46 վարույթով կարճման որոշումը չի հաստատվել և վերադարձվել է նախաքննության:
Քննարկվող ժամանակահատվածում քննված 19.836 քրեական վարույթից ավարտվել է 3.145-ի նախաքննությունը, որից 981-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 1.217 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, կարճվել է 2.164 քրեական վարույթ, որից 1.278-ը` ռեաբիլիտացնող, իսկ 884-ը` ոչ ռեաբիլիտացնող, իսկ 2-ը՝ այլ հիմքով:
13.666 քրեական վարույթով ավարտվել են վարութային և ապացուցողական բոլոր գործողությունները, 636-ն ուղարկվել է այլ մարմին, 420-ը միացվել է, 1.969 քրեական վարույթ փոխանցվել է 2024թ.:
Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափելու դեպքերի առթիվ /ՔՕ 461-462-րդ հոդվածներ/ քննվել է 11.697 քրեական վարույթ կամ ընդհանուր վարույթի 58.9%-ը, որից 833-ը փոխանցվել է 2022թ.-ից, իսկ 10.864-ը վարույթ է ընդունվել 2023թ. ընթացքում:
ԶՔԳՎ-ում քննարկվող ժամանակահատվածում քննված և ավարտված քրեական վարույթներով պատճառված ընդհանուր 345.1967.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 123.226.000 ՀՀ դրամը, արգելանք է դրվել 1.425.000 դրամ արժողության գույքի վրա:
Այսպես՝
Պետությանը պատճառված 334.378.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 118.019.000ՀՀ դրամը, արգելանք է դրվել 1.425.000 դրամ արժողության գույքի վրա: Համայնքներին պատճառվել է 1.493.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 10.000 ՀՀ դրամը: Իրավաբանական անձանց պատճառված 10.000 ՀՀ դրամն ամբողջությամբ վերականգնվել է: Ֆիզիկական անձանց պատճառվել է 9.320.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 5.191.000 ՀՀ դրամը:
Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում (այսուհետ՝ ՆԱՎ) 2023թ. ընթացքում ստացվել է 1.196 միջնորդություն, իրականացվել է 493 նախնական ուսումնասիրություն, 83 ստուգում, լուծվել է նախորդ տարվանից փոխանցված 72 նախնական ուսումնասիրության ընթացք:
Կատարված նախնական ուսումնասիրությունների համար առիթ է հանդիսացել Կոմիտեի ծառայողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ ՀՀ դատախազության տարբեր ստորաբաժանումներից ստացված 1083 միջնորդությունը (2022թ՝ 937), այսինքն` ՀՀ դատախազությունից ստացված միջնորդությունների քանակը 2022թ. համեմատ աճել է 146-ով: Ստացված 1083 միջնորդությունների առթիվ կատարվել է 384 նախնական ուսումնասիրություն, որից 13-ի արդյունքներով Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ և 13 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի, 34-ի արդյունքներով 35 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի, 297-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, 4-ը՝ կասեցվել է, 36-ը փոխանցվել է 2023թ. 2-րդ կիսամյակ:
Կոմիտեի նախագահի մարմիններից, ստորաբաժանումներից, ինչպես նաև այլ մարմիններից և քաղաքացիներից ստացված 113 միջնորդությունների առթիվ իրականացված 109 նախնական ուսումնասիրություններից 44-ի արդյունքներով՝ Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ և 40 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական տույժերի, 5 դեպքում նախնական ուսումնասիրության արդյունքներով 42 անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, 37-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, 2-ը` կասեցվել է, 21-ը փոխանցվել է 2023թ. 2-րդ կիսամյակ:
Ընդհանուր առմամբ` իրականացված 493 նախնական ուսումնասիրությունների արդյունքներով Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 130 անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, որոնցից 21-ի նկատմամբ կիրառվել է <<զգուշացում>>, 58-ի նկատմամբ՝ <<նկատողություն>>, 34-ի նկատմամբ՝ <<խիստ նկատողություն>>, 3-ի նկատմամբ <<պաշտոնի իջեցում մեկ աստիճանով>>, 1-ի նկատմամբ՝ <<դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով>>, իսկ 13-ի նկատմամբ՝ <<պաշտոնից ազատում>> կարգապահական տույժի տեսակը:
Կոմիտեի նախագահի հրամանների և հանձնարարականների կատարման, ինչպես նաև աշխատանքային կարգապահության պահպանման հարցադրումներով, վարչության ծառայողների կողմից Կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում իրականացվել են ստուգումներ, մշտադիտարկում իրականացնելու նպատակով անակնկալ այցեր են իրականացվել տարբեր ստորաբաժանումներ:
Հաշվետու ժամանակաշրջանում ներքին անվտանգության վարչությունում իրականացված 7 (2022թ.՝ 3) ստուգումների և նախնական ուսումնասիրությունների արդյունքում հավաքված փաստաթղթերից 5-ը՝ Կոմիտեի նախագահի կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչություն, իսկ 2-ը՝ ՀՀ հակակառուպցիոն կոմիտե:
Ներքին անվտանգության վարչության ծառայողներն ակտիվորեն աջակցել են նաև Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատանքներին` կազմելով Հանձնաժողովի կողմից կայացվող` կարգապահական խախտման փաստի առկայության կամ բացակայության մասին որոշումների նախագծեր:
Կոմիտեի իրավաբանական վարչության (այսուհետ՝ Վարչություն) կողմից 2023թ. ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ Կոմիտեի գործունեությունն ապահովող իրավական հիմքերի, ինչպես նաև կոմիտեի գործունեությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալների ներքին իրավական ակտերի մշակման, այլ մարմիններից կամ այլ ստորաբաժանումներից ստացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքներ տրամադրելու, հայցադիմումների և դրանց պատասխանների կազմման, դատական ներկայացուցչություն ապահովելու ուղղությամբ:
Վարչությունը մշակել է 23 իրավական ակտի նախագիծ, որից ընդունվել է թվով 1 օրենք՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-169-Ն օրենքը, ՀՀ կառավարության 6 և վարչապետի 3 որոշում: Օրենքի 10 և ՀՀ կառավարության 1 որոշման նախագիծ դեռ գտնվում է շրջանառության փուլում: 2 որոշման նախագիծ բացասական եզրակացություն ստանալու պատճառով հանվել է շրջանառությունից, որից մեկն ընդունվել է Կոմիտեի նախագհի իրավական ակտի տեսքով:
Մշակվել, շրջանառվել և Կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալների, Կոմիտեի գլխավոր քարտուղարի ստորագրմանն է ներկայացվել 120 իրավական ակտի նախագիծ:
Այլ մարմիններից ստացված 188 իրավական ակտի և այլ բնույթի փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ տրամադրվել են կարծիքներ՝ Նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մի շարք օրենքների նախագծերի, «Զենքի մասին » օրենքի վերաբերյալ և այլն:
Ներկայացնելով Կոմիտեի շահերը Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում՝ Վարչությունում կազմվել և դատարան են ներկայացվել 26 հայցադիմումի պատասխան, 18 դիրքորոշում և միջնորդություն, 2 վերաքննիչ բողոք, 2 վճռաբեկ բողոք, 6 վերաքննիչ բողոքի պատասխան և 1 հաշտության համաձայնություն: 43 դատական գործով ապահովվել է 69 ներկայացուցչություն և մասնակցություն դատական նիստերին:
Վերը նշված ժամանակահատվածում դատական գործերով հրապարակվել են 16 եզրափակիչ ակտեր, որոնցից 12-ը Կոմիտեի օգտին:
Մշակվել և ներկայացվել են Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ընդգրկված Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների ուսուցման ծրագրերը, ժամանակացույցերը, Կոմիտեի քննիչների վերապատրաստումների, լրացուցիչ վերապատրաստումների ծրագրերը և չափորոշիչները, ինչպես նաև շարունակական համագործակցություն է իրականացվել Արդարադատության ակադեմիայի հետ, այդ թվում՝ դասախոսական կազմի ընտրության հարցում:
Բացի այդ, մշակվել և ներկայացվել է Կոմիտեի որակավորման հանձնաժողովի որոշումների 3 նախագիծ, որոնք ստորագրվել են Կոմիտեի որակավորման հանձնաժողովի կողմից:
Լրամշակվել են Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով գրավոր քննության հարցաշարերը, բանավոր քննության առաջադրանքները (իրավական խնդիրները), Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորման հարցաշարերը, ինչպես նաև հարցաշարերի պատասխանները:
Կոմիտեի նախագահի ներքին իրավական ակտերը ստորագրելուց հետո Վարչության կողմից էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով իրազեկվել են ստորաբաժանումներին, ինչպես նաև հաշվառվել, պահվել են Վարչությունում:
Կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակելու նպատակով Կոմիտեի արարողակարգի և կազմակերպչական հարցերի վարչություն են ներկայացվել Կոմիտեի նախագահի ներքին իրավական ակտերը, ինչպես նաև ներքին իրավական ակտերի ինկորպորացված տարբերակները:
Ի կատարումն Կոմիտեի նախագահի 17.08.2022թ. թիվ 127-Լ հանձնարարականի՝ ուսումնասիրվել է դատարանի 14 որոշում՝ որպես խափանման միջոց կալանք կիրառելը կամ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին դատարան ներկայացված միջնորդությունները մերժելու վերաբերյալ որոշումներ:
Կոմիտեի իրավասությանը վերաբերող տեղեկատվություն է տրամադրվել մեկ տասնյակից ավելի հարցումների կապակցությամբ:
Քննարկվել և պատասխանվել է մի շարք գրությունների, այդ թվում՝ այլ գերատեսչություններից, կազմակերպություններից ուղարկված (նաև որպես 2-րդ կատարող):
Տարբեր ռազմավարություններից (ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշմամբ հաստատված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր, ՀՀ կառավարության 28.11.2019թ․ N 1716-Լ որոշմամբ հաստատված պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականներին իրականացվելիք գործողությունների և այլն) բխող գործողությունների կատարման վերաբերյալ պարբերաբար ներկայացվել են հաշվետվություններ, գրությունների պատասխաններ, ինչպես նաև աշխատանքային կարգով մասնակցություններ են իրականացվել տարբեր քննարկումներին:
Ապահովվել է մասնակցություն միջգերատեսչական տարբեր աշխատանքային խմբերում, այդ թվում՝ քննարկումներին, ներկայացուցչություն է իրականացվել ՀԿ-ների և այլ մարմինների, կազմակերպությունների կողմից կազմակերպված թվով 38 քննարկումների:
Յուրաքանչյուր շաբաթ ուսումնասիրվել են ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված, Կոմիտեի գործունեությանը վերաբերող հարցերը:
Իրականացվել են Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալ Ա. Այվազյանի այլ հանձնարարականներ:
Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի (այսուհետ՝ Բաժին) կողմից 2023թ. ընթացքում քննարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված 343 հարցում, որից 167-ը փոխանցվել է նախորդ տարիներից:
343 հարցումից 315-ը կամ 91.3%-ը կատարվել է ամբողջ ծավալով (2022թ.՝ 63), իսկ 28-ը փոխանցվել է 2024թ.: Հարկ է նշել, որ ամբողջությամբ կատարված 315 հարցումից 32-ի նյութերը գտնվում են Կոմիտեի թարգմանությունների կազմակերպման բաժնում՝ թարգմանված վիճակում ստանալուց հետո անմիջապես օտարերկրյա իրավասու մարմիններին փոխանցելու նպատակով:
Քննարկվել է Կոմիտեի ստորաբաժանումներում իրականացվող քրեական վարույթներով օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղղված 273 հարցում, որից 88-ը ստացվել են 2023թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Նշված 273 հարցումից 247-ը կամ 90,4%-ն ուսումնասիրման արդյունքում լրամշակվելուց, ապա թարգմանությունն ապահովելուց հետո, ուղարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին, 25-ը՝ կամ 9,1%-ը Բաժնի կողմից վերադարձվել է նախաձեռնողին անհրաժեշտ փոփոխություններ, լրամշակումներ կատարելու և կրկին ներկայացնելու հարցը քննարկելու նպատակով, իսկ 1-ը թողնվել է անկատար՝ նախաձեռնողի գրության հիման վրա անհրաժեշտությունը վերանալու կապակցությամբ:
Ուղարկված 247 հարցումներից օտարերկրյա իրավասու մարմինների կողմից արդեն իսկ կատարվել է 115 Հարցման պահանջ:
Ներկայումս Բաժնում փաստացի առկա է 2014-2022թթ.-ի ընթացքում օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղարկված 192 հարցում, որոնց կատարման վերաբերյալ նյութերը դեռևս չեն ստացվել և դրանց կատարման ընթացքը պարզելու համար ուղարկվել են համապատասխան հիշեցումներ:
2023թ. ընթացքում Բաժնում ստացվել է 21 քրեական վարույթ, որից 1-ը փոխանցվել է 2022թ.-ից: 18 քրեական վարույթներով կատարվել են անհրաժեշտ գործողություններ, որից հետո ուղարկվել են ըստ տարածքային ենթակայության, իսկ 3-ը փոխանցվել է 2024թ.:
Հարկ է նշել, որ այս հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում՝ Բաժնում իրականացվել են 2014-2022թթ.-ի ընթացքում ուղարկված և ստացված Հարցումների գույքագրման և արխիվացման աշխատանքներ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նմանօրինակ գործընթաց Կոմիտեի ձևավորման օրվանից Բաժնում չէր իրականացվել և արդեն իսկ առկա էին փաստաթղթաշրջանառության աննախադեպ կուտակումներ:
Կոմիտեի նախագահի, ոլորտը համակարգող տեղակալի և մի շարք օտարերկրյա պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայաստանում տարբեր պետությունների դեսպանությունների իրավապահ ոլորտի գործընկերների հետ Կազմակերպվել է 31 հանդիպում:
Բացի այդ, 2023թ. ընթացքում կազմակերպվել են Կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակության այցերը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության դեսպանություններ:
Կազմակերպչական աշխատանքներ են իրականացվել նաև Կոմիտեի և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի քննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ-ի) միջև կիբեռհանցավորության, մարդկանց առևանգման, ինչպես նաև` այլ բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված համագործակցության հուշագիրը կազմելու, լրամշակելու ուղղությամբ, որը ստորագրվել է 2023թ.-ի մայիսի 16-ին:
«Փոխադարձ իրավական օգնության հարցումներ և ակտիվների բռնագրավում» խորագիրը կրող վերապատրաստման դասընթացի արդյունքում ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի իրավական օգնության ապահովման գրասենյակի և միջազգային հարցումների ապահովման բաժնի ծառայողների միջև ստեղծվել և գործում է անմիջական էլեկտրոնային հաղորդակցության հարթակ, ինչը էականորեն բարելավել է փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների կատարման որակը, ինչպես նաև կրճատվել է դրանց կատարման ժամկետները, ինչը շատ կարևոր է:
Կոմիտեի նախագահի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների հետ գրագրության կազմակերպման մասին» 2021թ.-ի մարտի 23-ի թիվ 32-Լ հանձնարարականի համաձայն՝ Բաժինը նշված ոլորտում համակարգել է աշխատանքները, որոնք կանոնակարգվել են, ինչի արդյունքում դրանց որակն ակնհայտորեն բարձրացել է:
Այս ոլորտում 2023 թվականի ընթացքում Կոմիտեում իրականացվող 191 քրեական վարույթներով, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց ձերբակալման դեպքում նրանց անազատության մեջ պահելու հիմքերի և վայրի մասին 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով իրազեկումները, ինչպես նաև ցանկացած նամակի, տեղեկատվության հարցման կամ այլ գրության նախագծերը, մինչև ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն ուղարկելը, համաձայնեցվել է Բաժնի պետի հետ: Միաժամանակ, Բաժնի պետի կողմից անձամբ ապահովվում է 24/7 աշխատանքային ռեժիմով կապը ՀՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դեսպանությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:
Հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ են իրականացվել նաև Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց մասնագիտական ունակությունների զարգացմանն ուղղված դասընթացներ, վերապատրաստումներ և քննարկումներ իրականացնելու ուղղությամբ: Բաժնի կողմից իրականացվել են նաև դեպի 30 օտարերկրյա պետություն Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 44 անձի ծառայողական գործուղումների նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներ:
2023թ. ընթացքում Բաժինը Կոմիտեի նախագահի և ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ, ինչպես նաև Կոմիտեի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում իրականացրել է նաև այլ գործառույթներ:
Կոմիտեի կարգապահական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2023թ. ընթացքում հարուցվել է 64 կարգապահական վարույթ՝ 75 ինքավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ, որից 66-ի արարքներում հաստատվել է կարգապահական խախտման փաստերի առկայությունը և նրանց մեղավորությունը: Արդյունքում՝ միջնորդություններ են ստացվել 1-ի նկատմամբ՝ «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով», 3-ի նկատմամբ՝ «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով», 13-ի նկատմամբ՝ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժեր կիրառելու հնարավորության հարցը քննարկելու վերաբերյալ: 9-ի արարքներում հաստատվել է կարգապահական խախտման փաստերի առկայությունը, սակայն բացակայել է վերջիններիս մեղավորությունը:
Անձնակազմի կառավարման վարչության կողմից իրականացված աշխատանքներ.
2023թ. ընթացքում Կոմիտեում ծառայության է նշանակվել ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 108 թեկնածու, որից 31-ը եղել են Կոմիտեում նախկին ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ:
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունից Կոմիտե է տեղափոխվել 39 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ:
Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված 5 քննություններին դիմած 756 հայտատուից մասնակցել են 714-ը, որից 254-ի վերաբերյալ Կոմիտեի որակավորման հանձնաժողովի որոշմամբ կայացվել է դրական եզրակացություն: Արդարադատության ակադեմիայում ուսումնառություն է անցել 74 անձ:
Հաշվետու ժամանակաշրջանում զբաղեցրած պաշտոնից ազատվել է 155 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որից 119-ը՝ գրավոր դիմումի հիման վրա, 13-ը` <<պաշտոնից ազատում>> կարգապահական տույժ նշանակելու դեմքում, իսկ 23-ը՝ 2022թ. հունիսի 27-ի ՀՕ 184-Ն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով՝ քննիչի պաշտոնակատարի պաշտոնից:
2024թ. հունվարի 1-ի դրությամբ առկա է 196 թափուր հաստիք: Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանցից 131-ը կին են:
Կազմակերպվել են Կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոնների մրցույթներ 181 թեստավորման և 48 հարցազրույցի փուլեր, որոնց շրջանակներում ուսումնասիրվել է 502 դիմումատուի փաթեթ և տրամադրվել եզրակացություն:
2023թ. Կոմիտեի աջակցող ստորաբաժանումներում պաշտոնի է նշանակվել 79 անձ, ազատվել՝ 93-ը:
Կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժինը քննարկվող ժամանակահատվածում կազմակերպել է 530 քաղաքացու ընդունելություն: Ընդունելության համար դիմած քաղաքացիներին տրվել են սպառիչ պատասխաններ, քննությանն առնչվող հարցերով կազմակերպվել է ընդունելություն համապատասխան պաշտոնատար անձանց մոտ և հետևողականություն է ցուցաբերվել բարձրացված հարցերի վերաբերյալ քաղաքացիներին սահմանված կարգով և ժամկետներում հիմնավոր պատասխաններ տալու ուղղ ությամբ:
Կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժին տարբեր հարցերով զանգահարել են 4.131 քաղաքացի:
2023թ. ընթացքում քաղաքացիների, փաստաբանների և կազմակերպությունների կողմից առցանց եղանակով ստացվել է 668 դիմում, բողոք և միջնորդություններ:
Կոմիտեի վարչական շենքերի հիմնանորոգման և վերանորոգման ուղղությամբ 2023թ. ընթացքում շահագործման են հանձնվել Կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնի (Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ), Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի բաժնի, Երևան քաղաքի ՔՎ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի (Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Մազմանյան 5), Արխիվի բաժնի (Մամիկոնյանց 39ա հասցեում) համար հատկացված նոր մասնաշենքերը: Շինարարական աշխատանքներ են իրականացվել նաև Երևան քաղաքի Խանջյան 43 հասցեում Կոմիտեին հատկացված նոր վարչական շենքում:
Հաշվետու ժամանակահատվածում ավարտին է հասցվել ԶՔԳՎ վերջերս ձևավորված 3-րդ կայազորային քննչական բաժնի վարչական շենքի ջեռուցման համակարգի (ք. Սիսիան, Սիսական 23ա), ինչպես նաև Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության տեխնիկական լաբորատորիայի կառուցման գործընթացը: