Լրահոս
    16.04.21, 14:59

    Տեղի է ունեցել սեմինար-քննարկում՝ «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության առանձնահատկությունները» թեմայով

    Տեղի է ունեցել սեմինար-քննարկում՝ «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության առանձնահատկությունները» թեմայով

    ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչության նախաձեռնությամբ ապրիլի 16-ին տեղի է ունեցել սեմինար-քննարկում՝ Քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ծառայողների, տնտեսագետների մասնակցությամբ։

    Քննարկման ընթացքում քրեագիտական վարչության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռաֆայել Վարդանյանի և դատատնտեսագիտության բնագավառի առաջատար փորձագետ Վասիլի Առուստամյանի կողմից ներկայացվել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության քրեաիրավական և կրիմինալիստիկական բնութագրերը, քննության սկզբնական և հետագա փուլերի, դատատնտեսագիտական փորձաքննությունների նշանակման և կատարման առանձնահատկությունները։

    Սեմինարի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով հանդիպումները դարձնել շարունակական։