Լրահոս
20.01.16, 15:13

Վրաերթի ենթարկված անչափահաս հետիոտնը մահացել է հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու. հարուցվել է քրեական գործ

Վրաերթի ենթարկված անչափահաս հետիոտնը մահացել է հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու. հարուցվել է քրեական գործ


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս հետիոտնին վրաերթի ենթարկելու և պատահարի վայրը թողնելու դեպքի առթիվ։

2016թ. հունվարի 11-ին` ժամը 16.00-ի սահմաններում, Երևան քաղաքի  Բագրատունյաց պողոտայում  Տ.Աղաբաբյանն իր վարած «Ռենո-Լոգան» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնին՝ Շ.Իսպիրյանին, և թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարը վայրը` հեռացել է:

Շ. Իսպիրյանը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, 18.01.2016թ.՝ ժամը 21:05-ին, մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի  2-րդ մասով և 244-րդ հոդվածով։

Կատարվում է նախաքննություն։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։