Զինծառայող Միքայել Դանիելյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
![Զինծառայող Միքայել Դանիելյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Զինծառայող Միքայել Դանիելյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ](https://investigative.am/storage/files/ՇԵՆՔԵՐ/thghthapanak-2814x3667.jpg?token=9a969c10de2f75badcf10a65dec9f4474f1b0e7e)
2024թ. հունվարի 9-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է նշված զորամասի ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վիրավորումով։
Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը մահացու վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ։
Կատարվում է նախաքննություն: Իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր գործողությունները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։