Զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ ՌՈ բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին՝ կախված վիճակում:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են կարգապահական վաշտի տեսախցիկների տեսագրությունները պարունակող սարքը, փաստաթղթեր, նշանակվել են երկու տասնյակից ավելի փորձաքննություններ՝ ներառյալ դիակի դատաբժշկական։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին: Քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության hատկապես կարևոր գործերի քննության վարչություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: