Լրահոս
23.02.15,
15:17
Զ.Մկրտչյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել առերևույթ հանցագործություն կատարած անձին
Լոռու մարզի բնակչուհի Զ.Մկրտչյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել առերեւույթ հանցագործություն կատարած անձին։
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ Ա.Խանաղյանը 2014 թվականի հունվարի 27-ին այցելել է Զ.Մկրտչյանին՝ պարտքով գումար խնդրելու նպատակով՝ իր հետ նախապես վերցնելով նաեւ մետաղյա ձող։ Հյուրընկալվելով Զ.Մկրտչյանին՝ Ա.Խանաղյանը պարտքով գումար է խնդրել, սակայն մերժում ստացել, ինչից հետո իր հետ բերած ձողով բազմակի հարվածներ հասցրել նրա գլխին։ Ստացած մարմնական վնասվածքներից կինը մահացել է։ Այնուհետև տանը գումար և արժեքավոր իրեր է փնտրել, բայց այդպիսիք չգտնելով՝ վերցրել է հյուրասենյակի սեղանին դրված, հանգուցյալին պատկանող բջջային հեռախոսը, մետաղյա ձողը եւ դուրս եկել տանից:
Դեպքի առթիվ 2014 թվականի հունվարի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Խանաղյանին 2015 թվականի փետրվարի 22-ին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: