Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Արգիշտի Էլբեկի Քյարամյան

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

Ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում:

2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2013 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
2015 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:
2016 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2013-2014թթ․ ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ապա աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում` որպես քննիչ:
2016 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 6-ն աշխատել է ՀՀ դատախազությունում` որպես Շիրակի մարզի դատախազության, ապա՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ:
2018 թվականի հունիսի 8-ից մինչև 2019 թվականի փետրվարի 26-ն աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համակարգում` զբաղեցնելով իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, հետաքննության վարչության պետի, հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնները:
2019 թվականի մարտի 1-ից մինչև 2020 թվականի մայիսի 4-ն աշխատել է ՀՀ պետական վերահսկողության ծառայությունում` որպես ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունների կատարող:
2020 թվականի մայիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
2020 թվականի մայիսի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
2020 թվականի հունիսի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
2020 թվականի դեկտեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
2021 թվականի հուլիսի 12-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ:
2022 թվականի հուլիսի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
2021 թվականին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Պարգևատրվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Ամուսնացած է, ունի չորս երեխա:

ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից: