Կարգապահական հանձնաժողով
Կարգապահական հանձնաժողովը կազմված է 8 անդամից:
Հանձնաժողովի կազմում են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ, վիճակահանությամբ ընտրվող 3 քննիչ և ՀՀ կառավարության նշանակած 4 ներկայացուցիչ:
Հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով և չեն կարող միաժամանակ լինել Որակավորման հանձնաժողովի անդամներ:
Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը:
Կարգապահական հանձնաժողովի նախագահ՝
Արսեն Այվազյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
Անդամներ՝
Վաղինակ Մարտիրոսյան - ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ
Կամո Սահակյան - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ
Լևոն Եղոյան - ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ
Արմեն Մկրտչյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Գևորգ Քոչարյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ռոմելա Մանուկյան - Վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ
Նաիրա Ճնգրյան - Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ