Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Հայկ Մկրտիչի Գրիգորյան

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

Ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում:

1994-1996թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2001 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի հատուկ ֆակուլտետի դատախազաքննչական բաժինը՝ ստանալով իրավաբանի որակավորում:
2009 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի ադյունկտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` «Զինված ընդհարումների շրջաններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների քննությունը» վերտառությամբ՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2021 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի հեռակա ուսուցմամբ դոկտորանտուրան, պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Զինված ընդհարման ժամանակ հակամարտող կողմերի կատարած պատերազմական հանցագործությունների քննության միջազգային իրավական և կազմակերպչական հիմունքները» վերտառությամբ, շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
VIII-XII․2001թ. - Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության քննիչ-ստաժոր, 
2001-2002թթ. - Թիվ 2-րդ կայազորի զինվորական դատախազության ստաժոր-քննիչ,
2002-2003թթ. - Հադրութի կայազորի զինվորական դատախազության քննիչ,
2003-2005թթ. - Գյումրիի կայազորի զինվորական դատախազության քննիչ,
II-IX.2005թ. - Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ,
2005-2006թթ. - Հադրութի կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ,
III-VIII.2006թ. - Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ,
2009-2010թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչ,
2010-2011թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնի պետ,
2011-2014թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ,
2014-2015թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ,
2015-2018թթ. - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ,
2018-2021թթ. - ՀՀ քննչական կոմիտեի նախագահ,
2019 թվականի հուլիսի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
2015 և 2017 թվականներին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Պարգևատրվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: