Արման Վրույրի Ասլանյան

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

Ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 3-ին Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2022 թվականի հոկտեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ,
2018-2022թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ,
2017-2018թթ. - Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ,
2016-2017թթ. - Երևանի կայազորի զինվորական դատախազ,
2015-2016թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ,
2013-2015թթ. - ՀՀ դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազ,
2010-2013թթ. - ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար,
2009-2010թթ. - ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ,
VI-IX.2009թ. - ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ,
2008-2009թթ. -  ՀՀ ՊՆ N զորամասի Մարտակերտի կայազորի քննչական բաժնի քննիչ,
I-VI.2008թ. - ՀՀ ՊՆ N զորամասի Ստեփանակերտի կայազորի քննչական բաժնի քննիչ,
2006-2008թթ. - ՀՀ ՊՆ N զորամասի Հադրութի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ,
2001-2006թթ. - ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության N զորամասի Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի հետաքննչական խմբի հետաքննիչ:

Կրթություն

1999-2004թթ․ - Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:

Այլ տեղեկություններ

2024 թվականի մայիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
Պարգևատրվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
1998-2000թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա: