Վազգեն Գեղամի Ավետիսյան

Արդարադատության առաջին դասի խորհրդական

Ծնվել է 1980 թվականի մարտի 22-ին Արարատի մարզի Բերքանուշ գյուղում:

Աշխատանքային գործունեություն

2025 թվականի հունվարի 8-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ,
2022-2025թթ. - ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ,
2020-2022թթ. - ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետ, ապա՝ քննչական դեպարտամենտի պետի տեղակալ,
2015-2020թթ. - ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ,
2013-2015թթ. - ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ, ՀԿԳ ավագ քննիչ, ապա՝ պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ,
2011-2013թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետի տեղակալ, առաջին բաժանմունքի պետ,
2005-2011թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
2003-2005թթ. - ՀՀ ոստիկանության ակադեմիայի գիտաշխատող, դասավանդել է «Քրեական իրավունք» և «Քրեակատարողական իրավունք» առարկաները,
2001-2003թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ:

Կրթություն

1996-2001թթ. - ՀՀ ՆԳՆ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետ։

Այլ տեղեկություններ

Պարգևատրվել է ՀՀ պետական պարգևով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, գերատեսչական տարբեր մեդալներով։
Արդարադատության առաջին դասի խորհրդական է:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: