-
30.03.15, 15:15Հարուցվել է քրեական գործ՝ Հրաչիկ Միրզոյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ. Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ հայտնաբերել և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել առերևույթ հանցագործություն կատարած անձինՀարուցվել է քրեական գործ՝ Գյումրու թատերական հրապարակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ քաղաքացի Հրաչիկ Միրզոյանին կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
-
30.03.15, 14:17Պարզվել է Վանաձորում երկու անձի մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունըՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է Վանաձորում երկու անձի ծակող-կտրող ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
-
30.03.15, 10:58Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա աղջկան՝ բռնաբարության մասին սուտ մատնություն տալու համար. գործը դատարանում էՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բռնաբարության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
-
30.03.15, 10:49Մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ մահ պատճառելու համարՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել թռչնի որսի գնալու ժամանակ անզգուշությամբ մահ պատճառելու համար:
-
27.03.15, 15:38Ավազակային հարձակում Նոյեմբերյանում. երկու անձի մեղադրանք է առաջադրվելՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ոսկյա զարդերի խանութի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու անձի։
-
27.03.15, 10:34Երկու անձի մեղադրանք է առաջադրվել մարդ առեւանգելու համարՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ անձի առեւանգման համար։