-
06.05.20, 07:57«Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ում թույլ տրված չարաշահումների արդյունքում պատճառված վնասը մասնակի վերականգնվել է տնօրենի կողմից. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է«Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ տնօրենը վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 34.389.844 ՀՀ դրամ, ինչպես նաև որպես կաշառք ստացել է 8.861.073 ՀՀ դրամ:
-
05.05.20, 13:47«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչը ձերբակալվել է՝ կաշառք ստանալու կասկածանքովԱմբիոնի վարիչը պարբերաբար, միասնական դիտավորությամբ, շարունակաբար միջնորդից ստացել է ուսանողներից վերցված տարբեր չափերի կաշառք-գումարներ, որոնց մի մասը տվել է միջնորդին:
-
05.05.20, 12:57Գլաձոր համայնքի բնակիչը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու համարՀրազենից դիմահար կրակոցներ է արձակել համագյուղացու կենսականորեն կարևոր օրգանի՝ գլխի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
-
05.05.20, 10:39Հոր և երկու մանկահասակ երեխաների մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործՔննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ երեխաների հայրն է տան պատուհանից՝ շենքի 9-րդ հարկից, դուրս նետել զավակներին, ապա նաև ինքն է նետվել:
-
05.05.20, 08:46Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվելԲռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը:
-
04.05.20, 13:4216-ամյա պատանու կողմից՝ համաքաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու առթիվ հարուցված քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան16-ամյա տղան իր մոտ գտնվող դանակով հարվածել է 35-ամյա տղամարդու որովայնի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: