-
30.04.20, 12:52Քննություն է տարվում՝ պարզելու Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքներըՆախաքննության ընթացքում կատարվել և կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
-
30.04.20, 11:27Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով այս պահի դրությամբ ձերբակալված է 15 անձ, ևս 3 անձի ձերբակալման որոշում է կայացվելԳավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, զանգվածային անկարգությունների գործով իրականացվել և շարունակում են իրականացվել ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ:
-
30.04.20, 09:07Կարենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու համարԵնթավարձակալի կողմից վճարվել է շուրջ 5.440.000 ՀՀ դրամ, և Կոտայքի մարզի Կարենիս համայնք չի վճարվել ընդհանուր առմամբ 4.896.000 դրամ՝ համայնքի համար առաջացնելով ծանր հետևանքներ։
-
30.04.20, 08:44«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության բաժնետոմսերը Երևան համայնքին նվիրաբերելու գործընթացում թույլ տրված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել տնօրենինԵրևան համայնքին պատկանող «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 771.463.243 ՀՀ դրամին համարժեք 1.598.490 ԱՄՆ դոլար:
-
29.04.20, 15:56Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է ևս 10 անձ (լրացված)Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով այս պահի դրությամբ ձերբակալվել է 15 անձ:
-
29.04.20, 14:33Աէրացիայում կատարված սպանության փորձի գործով մեղադրյալը ներկայացել է նախաքննական մարմնինԱէրացիա թաղամասում առերևույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից առերևույթ դիտավորությամբ կրակոցներ է արձակել ավտոմեքենայում գտնվող քաղաքացու ուղղությամբ: