-
29.01.20, 07:15Պարտադիր ժամկետային զինծառայողի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործՊարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Ավետիսյանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
-
24.01.20, 10:25Քննություն է տարվում՝ Նորաշեն համայնքում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբՔննություն է տարվում՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
-
24.01.20, 07:58Աշխատանքային քննարկում՝ Երևանում գործող խոշոր առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող ընկերություններից կատարված գողությունների դեպքերի քննությունն առավել արդյունավետ կազմակերպելու և կանխելու վերաբերյալ (լուսանկարներ)Առևտրի կենտրոններում կատարված հափշտակությունների հետևանքով տնտեսվարողներին պատճառվել է 22.600.000 դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 15.500.000 դրամը:
-
24.01.20, 07:31ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների գործողություններում կարգապահական խախտում չկաՊարզվել է, որ վարույթն իրականացրած քննիչի և նույն բաժնի պետի արարքներում բացակայել են կարգապահական խախտման հատկանիշները:
-
23.01.20, 07:56Տավուշի մարզում 30-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինըԱմուսինը հակի թելով խեղդամահ է արել կնոջը, և որպեսզի թաքցնի հանցագործությունը, իմիտացիա է ստեղծել, թե, իբր, կինն ինքնասպանություն է գործել:
-
23.01.20, 06:47Ավարտվել է երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունըՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 25-ամյա երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: