-
25.01.19, 09:58«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և յուրացում կատարելու համարՀայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար:
-
21.12.18, 09:50Մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և պաշտոնատար անձանց կաշառք տալուն դրդելու համարՔԿ վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն դրդելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը:
-
20.12.18, 08:20Տուրիստական գործակալության նախկին գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ փաստաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափերով խարդախություն և յուրացում կատարելու համար. գործը դատարանում էԱվարտվել է տուրիստական գործակալության հիմնադիր և գործադիր տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախության և յուրացման կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
-
19.12.18, 10:23ՍՊ ընկերության տնօրենը Երևանում գործող երկու տուն-ինտերնատից առերևույթ խարդախության եղանակով հափշտակել է խոշոր չափերի գումարՍՊ ընկերության տնօրենը, կեղծելով ընկերության հիմնադիր-տնօրենի ստորագրությունը, նախարարության աշխատակիցների հետ կազմել և կնքել է տուն-ինտերնատին սննդամթերքի մատակարարման վերաբերյալ պայմանագիր:
-
17.12.18, 08:26Առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք. հարուցվել է քրեական գործՉեն արձանագրել շինարարության ընթացքում առկա շեղումները և վավերացրել են շինարարության շահագործման փաստագրման վերաբերյալ փաստաթղթերը:
-
12.12.18, 07:03Առերևույթ կաշառք ստանալու դեպք՝ Երևանի 192 դպրոցում. հարուցվել է քրեական գործՎարույթ է ընդունվել առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
-
04.12.18, 14:08Սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար իրականացվող ծրագրի ընթացքում արձանագրվել են չարաշահումներՏվյալներ են ձեռք բերվել՝ սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար իրականացվող ծրագրի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ։
-
26.11.18, 12:18Հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու՝ էլեկտրաքարշի կողմից վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվԵրևանի լոկոմոտիվային դեպոյի մեքենավարն իր վարած էլեկտրաքարշով վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված անձի, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
-
15.11.18, 12:47Ըստ դիմումի՝ Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն. հարուցվել է քրեական գործՌԴ քաղաքացու առցանց դիմումի քննարկման արդյունքում պարզվել է, որ անհայտ անձը Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել և ղեկավարում է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն:
-
09.11.18, 11:47Հարկային չարաշահումներ՝ «Յանս» ռեստորանային համալիրում. պատճառված վնասը կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամԲավարար տվյալներ են ձեռք բերվել առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունից խուսափելու վերաբերյալ։
-
03.11.18, 12:22Բացահայտվել է Նոր Նորքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքը01.11.2018թ. ժամը 23:30-ի սահմաններում անհայտ անձը, Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի Մինսկի փողոցի 47 շենքի մուտքերից մեկում հարվածներ է հասցրել Երևան քաղաքի 1969 թվականին ծնված բնակչի գլխին, նրան հասցրել անգիտակից վիճակի և հափշտակելով քաղաքացու մոտ առկա իրերը նրան պատճառել 80.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
-
02.11.18, 07:17Հարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվԱգաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկում վարորդն իր «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վ. Գալստյանին՝ անզգուշությամբ նրան պատճառելով մահ: