2020թ. առաջին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննվել է 1233 քրեական գործ
2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննվել է 1233 քրեական գործ, նախապատրաստվել՝ 158 նյութ:
Նշված ժամանակահատվածում Քննչական կոմիտեի վարույթում գտնվող 1233 կոռուպցիոն բնույթի քրեական գործերից.
- 1-ը վերաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածով նախատեսված ընտրողներին կաշառք տալուն, կաշառք ստանալուն, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտմանը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն,
- 19-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով նախատեսված խարդախությանը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով,
- 7-ը ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խարդախությանը, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
- 209-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված յուրացնելուն կամ վատնելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով,
- 199-ը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված յուրացնելուն կամ վատնելուն, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
- 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն (փողերի լվացում),
- 18-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված առևտրային կաշառքին,
- 81-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն,
- 383-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն,
- 24-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորություններն անցնելուն,
- 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելուն,
- 73-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված կաշառք ստանալուն,
- 17-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն,
- 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով նախատեսված իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելուն,
- 18-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալուն,
- 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով նախատեսված կաշառքի միջնորդությանը,
- 93-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին,
- 80-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը:
Ավարտվել է կոռուպցիոն բնույթի 199 քրեական գործ, 146 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 104-ը` արդարացման, 42-ը` ոչ արդարացման հիմքով:
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 53 քրեական գործ:
2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 715 անձ: Նշված անձանցից ձերբակալվել է 20-ը, 14 անձ ազատվել է ձերբակալումից: Որպես մեղադրյալ ներգրավվել է 515 անձ: Մեղադրանք է առաջադրվել 510 անձի:
12 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է:
102 քրեական գործով և ոչ արդարացման հիմքերով քրեական գործի հարուցումը մերժած նյութերով պատճառվել է 634.873.480 ՀՀ դրամի չափով գույքային վնաս, որից պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 582.571.503 ՀՀ դրամ, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասի չափը՝ 52.301.977 ՀՀ դրամ:
Պատճառված գույքային վնասից վերականգնվել է 340.189.653 ՀՀ դրամը, որից պետությանը պատճառված վնասից՝ 325.902.096 ՀՀ դրամը, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 14.287.557 ՀՀ դրամը:
Ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված գույքային վնասի չափը կազմել է 188.222.115 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 173.179.735 ՀՀ դրամը: