11.02.2026

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Արթուր Պողոսյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է միջազգային իրավական համագործակցության շրջանակում ուղարկվող հարցումներին՝ ընդգծելով, որ դրանց ամբողջ ծավալով կատարման արդյունքում ստացված պատասխաններով լուծվել է համապատասխան քրեական վարույթների ընթացքը:

Դեսպանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ օժանդակելու քննիչների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը:

Կողմերը քննարկել են համագործակցության ընթացքում փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը, որոնց շնորհիվ կգույքագրվեն կիբեռանվտանգության ոլորտում փորձի փոխանակման առաջնահերթությունները։