28.05.2026

Հանրապետության տոնի առթիվ Քննչական կոմիտեի ծառայողները պարգևատրվել են պետական բարձր պարգևներով

Հանրապետության տոնի առթիվ Քննչական կոմիտեի ծառայողները պարգևատրվել են պետական բարձր պարգևներով

 

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Հանրապետության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վազգեն Գեղամի Ավետիսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Մացակի Գևորգյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Վրույրի Ասլանյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Լևոն Արտուշի Եղոյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ Արմեն Հրաչյայի Մարգարյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: