Լրահոս
08.10.22, 12:40

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

Հարգելի' պարոն Քյարամյան.

Իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ողջ անձնակազմին' մասնագիտական օրվա կապակցությամբ:

Արժանապատվության հավաստումը նվիրվածությունն է, նվիրվածությունն այն գործին, որին կամավորագրվել ենք գիտակցաբար: Հայրենիքի համար այս բարդ ժամանակահատվածում ոչ միայն կարևոր, այլև անհրաժեշտ նախապայման է հասարակության կողմից պետության հանդեպ վստահությունն ու պետական կառույցների գործառույթների հստակ ու անշեղ իրականացումը: Մեր` մինչդատական վարույթ իրականացնող կառույցի պարագայում այս հանգամանքը առավել ընդգրկուն է, քանի որ հանցավորության դեմ պայքարը և յուրաքանչյուր հանցագործության իրավական ճիշտ որակումն ու անաչառ քննության իրականացումը հասարակական վստահության միջոցով ամրապնդում է պետականության հենասյուները ստեղծում հասարակություն-պետություն կուռ միասնականություն, որի շնորհիվ միայն կարող ենք հաղթահարել և արժանապատվորեն անցնել մեզ բաժին հասած փորձությունների ներկայիս շրջափուլը:

Հարգելի պարոն Քյարամյան,

Բոլորս ականատեսն ենք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում իրականացվող շարունակական բարեփոխումների, գերծանրաբեռնված ընթացակարգով ծառայությանը համընթաց որակական առավելության, որը հնարավոր է դառնում միմիայն իրականացվող նպատակային և հետևողական ջանքերի շնորհիվ:

Դրվատանքի է արժանի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեների միջև ձևավորված ու օրեցօր կատարելագործվող փոխգործակցությունը: Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ձևավորման օրից, դրան հաջորդող Արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքների արձանագրման, և մինչ օրս Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում իրականացվող բարեփոխումներն անհնարին կլինեին կյանքի կոչել առանց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աջակցության և պատասխանատուների անկեղծ և սրտացավ վերաբերունքի բացակայության պարագայում:

Համոզված եմ, որ միասնականության ոգով կարող ենք հաղթահարել փորձությունները' դառնալ ավելի ուժեղ և սերունդներին փոխանցել մեր երազած ինքնիշխան և իրավական պետությունը:

Հարգելի գործընկերներ,

Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ անփորձանք ծառայության հետ մեկտեղ մաղթում եմ ուժ, իմաստություն և հավատ՝ ինչպես ընդհանուր գործին, այնպես էլ՝ մեր միասնական հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը:

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ՝ Ի.Ռ.Գրիգորյան