Դանակահարություն Լոռիում. հարուցվել է քրեական գործ
2016 թվականի փետրվարի 02-ին՝ ժամը 18:45-ին, «Վանաձորի ԲԿ» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերքով բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի Վարդանանց 49/25 հասցեի բնակիչ, 1989 թվականին ծնված Լևոն Չախոյանը:
Դեպքի առթիվ 2016 թվականի փետրվարի 02-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ՝ Լ.Չախոյանին մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: