Լրահոս
30.03.19, 11:20

«ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի հետ ամփոփվել են նախորդ օրերին կատարված աշխատանքները (լուսանկարներ)

«ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի հետ ամփոփվել են նախորդ օրերին կատարված աշխատանքները (լուսանկարներ)

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանը և ՀԿԳ կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի հետ ամփոփել են նախորդ օրերին  կատարած աշխատանքները: Կոնկրետ ուղղություններով տեղեկատվության փոխանակման շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբին՝ փորձաքննության կատարման գործընթացը գերազանց կազմակերպելու համար:

«Ուզում եմ շեշտել, որ մենք ակնկալում ենք հստակ և օբյեկտիվ եզրակացություն: Անհրաժեշտության դեպքում Քննչական կոմիտեն պատրաստակամ է աջակցել»,- ընդգծեց Սամվել Ավետիսյանը:

«ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի ղեկավար Ռիկարդի Խուրին խմբի բոլոր անդամների անունից շնորհակալություն հայտնեց ՔԿ ղեկավարությանը վերջին օրերին ցուցաբերած աջակցության համար:

«Այցը շատ օգտակար էր մեզ համար: Հնարավորություն ունեցանք շատ արդյունավետ հանդիպումներ ունենալ բոլոր կողմերի հետ, ստանալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Շնորհակալ ենք մեզ ցուցաբերած աննախադեպ աջակցության համար: Վստահեցնում ենք, որ փորձաքննությունը լինելու է անաչառ և օբյեկտիվ»,- շեշտեց Ռիկարդո Խուրին:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն օրերս հանդիպել էր  «ԷԼԱՐԴ» ընկերության տնօրեն Ռամեզ Կայալին և փորձագիտական խմբի համակարգող Ռիկարդո Խուրի հետ:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ևս հատուկ շեշտել էր փորձաքննության անաչառ լինելու կարևորության մասին:

«Ակնկալում ենք անաչառ, անթերի, բարձր մասնագիտական փորձաքննություն, որը պետք է տա բոլոր հարցերի պատասխանները և որևէ մեկի մոտ հարցեր չառաջացնի»,- ընդգծել էր  Հայկ Գրիգորյանը:

Նշենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունը գտնվում է Քննչական կոմիտեի նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում և ամենօրյա կտրվածքով ծանոթանում է կատարվող աշխատանքներին: