Գեղարքունիքի մարզպետի ուղերձը
Հարգելի՛ պարոն Քյարամյան,
Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման յոթերորդ տարեդարձի կապակցությամբ։
Արդեն իսկ կարելի է վստահությամբ նշել, որ ՀՀ ՔԿ աշխատակիցները դարձել են պետության և հասարակության հուսալի հենասյունը, քանզի հանցավորության դեմ պայքարը, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանությունը պետության կայունության կարևոր գործոններից են։
Այսօր, երբ օրեցօր ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին, առավել քան կարևոր է քննիչների անկողմնակալ, պատասխանատու և նվիրված աշխատանքը, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարողանա ապրել և արարել անվտանգ ու ապահով պայմաններում։
Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ քաջառողջություն և բարեկեցություն, նոր ձեռքբերումներ՝ ի շահ պետության և հասարակության։
Գեղարքունիքի մարզպետ՝ Կարեն Սարգսյան